Рубрика: Մայրենի

«Հայկական էսքիզներ» Վարդգես Պետրոսյան

  • Բառարանի օգնությամբ գտիր և սովորիր այրել, կույտ, մերձավոր, դիզել, տանջանք բառերի հոմանիշները։

այրել,-վառել, հրդեհել

կույտ,— բազմություն, խումբ

մերձավոր,— մոտակա, հարազատ

դիզել,— կուտակել, հավաքել

տանջանք— չարչարանք, վիշտ։

  • Տեքստում գտիր  հականիշների զույգ ունեցող նախադասությունը։ Բացատրիր նախադասության իմաստը։

Նրա  մերձավորներից մեկը, ով լավ գիտեր հայ մարդկանց ուժն ու թուլությունը, խորհուրդ տվեց զորավարին․․ «Այրի՛ր վանքի գրքերը, և նրանց լեզուները կբացվեն»։ Հավաքեցին, իրար վրա դիզեցին ձեռագիր մատյանները, և այն է, պիտի կրակ տային, ժողովուրդը փակեց կրակի ճանապարհը։

  • Բացատրիր ապրել բառի իմաստը վերջին նախադասության մեջ։

(Փրկված այդ գրքերից շատերը հիմա ապրում են Մատենադարանում, իսկ ո՞ւր են Լենկթեմուրը և նրա հափշտակած ոսկին․․․)

Ոսկին, հարստությունը կլինեն և չեն լինի, իսկ գիրքը հավերժ հարստություն է։ Գիրք, որը ապրում է դարերով։

  • Քո կարծիքով Լենկթեմուրը հասկացա՞վ, թե որն է իրական հարստությունը։

Այո՜, նա հասկացավ։

  • Որ նախադասությունն է, ըստ քեզ, արտահայտում տեքստի հիմնական միտքը։ Կարծիքդ հիմնավորիր։

Ըստ ինձ՝ նկատի ունենալով հարստությունը, գիտելիքն է, գիրքը։

Հարստությունը մեր պետությունն է, վանքերն ու եկեղեցիներն են, մեր աղոտքը․․․

  • Քո կարծիքով, ինչո՞ւ հայերը գերադասեցին գրքերը ոսկուց ու թանկարժեք քարերից։

Գրքային հարստությունը փոխանցվում է սերնդից սերունդ, իսկ ոսկու հարստութ յունը ունի կարճ կյանք։

  • Դուրս գրիր ածանցավոր 5 բառ և դրանց արմատներով ուրիշ բառեր կազմիր։

Ժողովուրդ — ժողովրդական

Հարստություն — հարստահարել

Պատմություն — պատմական

Անհնար — անտարբեր

Քնած — քնաբեր