1․ Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
2․ Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Փոխաբերական իմաստը կայանում է նրանում, որ ինչ դժվարություններ էլ կատարվեն մեր կյանքում, մենք ավելի կոփված ենք դառնալու և պատրաստ ենք լինելու դիմակայել նաև հետագա խնդիրներին ։
3․ Ի՞նչ ապրումներ ես ունենում ամպրոպի ժամանակ, գրավոր պատմիր:
Ամպրոպի ժամանակ երկինքը այնքան է մթնում ու ծանրանում, կարսես, շուտով պայթելու է, և ջուրը ողողելու է մեր շրջապատը ։ Տրամադրությունս ընկնում է և սկսում եմ մրսել ․․․
4․ Ինչպե՞ս են ընկերներ ձեռք բերում. ի՞նչն ես կարևորում ընկերության մեջ:
Լավ ընկեր ունենալու համար, պետք է նախ և առաջ ինքդ լինես լավ ընկեր ։ Լինես բարի, ուշադիր, դժվար պահին օգնության ձեռք տրամադրես, կարողանաս հետաքրքիր մնալ ու ժամանակդ անցկացնես բովանդակալից ու ուրախ ։
5․ Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
Կանաչ խոտեր, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խոր ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր, բար արև ։