Փոյան, վաղ կարիերայի ընթացքում, Գաբոր Սզեգոի հետ գրել է խնդրագրքեր՝ «Խնդիրներ և վերլուծություններ» (I: շարքեր, ինտեգրալային հաշվարկ, ֆունկցիաների տեսություն և II: ֆունկցիաների տեսություն, զրոներ, պոլինոմիալներ, որոշիչներ, թվերի տեսություն, երկրաչափություն): Ավելի ուշ նա մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ուսումնասիրի համակարգչային խնդրի լուծման մեթոդները՝ նպատակ ունենալով մաթեմատիկայի մեջ զարդգացնել հայտնաբերումների ձևը: Այս թեմայի վերաբերյալ նա գրել է հինգ գրքույկ՝ «Ինչպես լուծել այն», «Հավանական պատճառներ» (մաս 1 և 2) և «Մաթեմատիկական հայտնագործություն», «Խնդիրներ լուծելու, հասկանալու, սովորելու և ուսուցանելու համար» (մաս 1 և 2): «Ինչպես լուծել այն» գրքում Փոյան նշում է մի քանի մեթոդներ խնդիրների լուծման համար, դա վերաբերում է թե մաթեմատիկական և, թե ոչ մաթեմատիկական խնդիրներին: Գիրքը ներառում է մաթեմատիկայի մասին խորհրդատվություն և գեղագիտական տերմինների մինի-հանրագիտարաններ: Գիրքը թարգմանվել է մի քանի լեզուներով և վաճառել ավելի քան մեկ միլիոն օրինակ:
2000 թ. Նոբելյան մրցանակակիր ռուս ֆիզիկոս Ժորես Ի. Ալֆյորովը բարձր գնահատեց Փոյայի այս գիրքը, նշելով, որ ինքը երկրպագում է այն: Իսկ ամերիկացի մաթեմատիկոս Թերրի Տաոն օգտագործեց գիրքը՝ Միջազգային մաթեմատիկական օլիմպիադային պատրաստվելու համար: Գիրքն այսօր էլ կիրառվում է մաթեմատիկական կրթության մեջ:
Փոյան գրեց մեկ այլ կարճ գիրք, որը կոչվում է «Մաթեմատիկան մեթոդները գիտության մեջ», որը աջակցություն ստացավ Ազգային գիտական հիմնադրամի կողմից: Գիրքը խմբագրել է Լեոն Բոուդեն, հրատարակվել է 1977 թ՝ Ամերիկայի Մաթեմատիկական Ասոցիացիայի (MAA) կողմից: Փոյան այս գրքի նախաբանում գրում է. «Հաջորդ էջերը օգտակար կլինեն, սակայն դրանք չպետք է դիտարկվեն որպես վերջնական արդյունք»: