Рубрика: Հայոց լեզու 11

22․09․26

Հայոց լեզու

Անդրադարձ նախորդ առաջադրանքին։

Բարբառներ և գրական լեզու

  1. Կարդա հայերենի բարբառների մասին։ Բլոգումդ գրառիր բարբառների մասին քո տեսակետը. ի՞նչ նշանակություն կարող են ունենալ բարբառները լեզվի համար։
  2. Բարբառային հատվածը փոխիր գրական հայերենի։ Գնահատիր՝ ինչ կորցրեց հատվածը։

Ժամանակով Կատուն ճոն[1] էր,
Շունն էլ գըլխին գըդակ[2] չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի[3],
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

3. Կարդա գրական հայերենի երկու ճյուղերի՝ արևելահայերենի և արևմտահայերենի մասին։ Բլոգումդ գրիր երկու գրական լեզուների ակնառու տարբերությունները։

4. Գտիր տրված բառերի բացատրությունները․
Գոռ, հոռի, ահեղ, ատաղձ, պնակ, աճյուն, կխտար, մախաթ, բուրյան, հախուռն, բարունակ, ասվյա, հուռթի, զեղծ, վաղորդայն, նաժիշտ, գեղջուկ, պապանձվել, երկբայել, սրտմտել, ընդարմանալ, լլկել, բոկոտն, հեղգ, բարկ, բոսոր, գիրթ, գիրգ, հանուր։

Նկարագրական տեքստ գրիր՝ օգտագործելով վերը նշված բառերից մի քանիսը քո ընտրությամբ։

Գրականություն

Կարդա՜ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Ինչ-որ կարևոր բան տեղի կունենա այս գյուղում» պատմվածքը։

  1. Պաշտպանիր կամ հերքիր դրույթներից յուրաքանչյուրը.
    ա) Մենք ենք մեր շուրջը կատարվող իրադարձությունների հեղինակները
    բ) Ինչ լինելու է, կլինի, մարդիկ իշխանություն չունեն իրենց շրջապատում կատարվող երևույթների վրա։
  2. Առանձնացրու մի դրվագ պատմվածքից, մեկնաբանիր դրա կարևորությունը։
  3. Տեղեկություններ գտիր «մոգական ռեաիզմ» երևույթի մասին։ Տեքստում գտիր մոգական ռեալիզմին հատուկ տարրերը։
  4. Տեղեկություններ գտիր Գաբրիել Գարսիա Մարկեսի մասին (կնսագրությունը, ասույթները, նրա ստեղծագործությունների վերլուծություններից հետաքրքիր հատվածներ)։
  5. Աշխատանքդ գրառիր բլոգում։ Էսսե գրիր կարդացածդ պատմվածքի շուրջ։