Рубрика: Գրականություն 11

10․09․26

1. Ինչի՞ մասին է այս պատմությունը։ Պատասխան՝ Այս պատմությունը մի մարդու մասին է, ով ծնվել է ծեր հասակում և ապրել է հակառակ ուղղությամբ՝ ծերությունից գնալով դեպի մանկություն։ Իմանալով, որ հետագայում վերածվելու է անօգնական նորածնի և ի վերջո անհետանալու է՝ նա որոշում է ինքնասպանությամբ ավարտել իր կյանքը, երբ դեռ պատանի էր։

2. Ո՞վ է պատմում տղայի տարօրինակ կյանքի մասին։ Պատասխան՝ Տղայի կյանքի մասին պատմում է ձկնորսական պանդոկում գտնվող անհայտ թափառաշրջիկը, ով ներկայանում է որպես այդ տղայի հին ծանոթն ու ընկերը։

3. Գտիր այդ պատմության մեջ մանրամասներ, որ միայն ականատեսը կամ մասնակիցը կարող էր իմանալ։ Փորձիր գուշակել՝ որտեղի՞ց պատմող թափառաշրջիկը գիտի դրանք։ Պատասխան՝

  • Մանրամասներ՝ Թափառաշրջիկը գիտեր, թե ինչպես է ծերունին դուրս եկել գերեզմանատնից, ինչպես են նրան հիվանդանոց տարել շերիֆները, ինչպես է նա երիտասարդ հասակում հարստացել, ինչպես է 8 տարեկանում լաց լինելով քաղցրավենիք կերել և ինչ մտքեր ու վախեր են նրան հետապնդել։
  • Որտեղի՞ց գիտի․ Հնարավոր է՝ թափառաշրջիկը հենց այն հավատարիմ ընկերներից մեկն էր,ում մասին հիշատակում է պատմության մեջ։ Մեկ այլ վարկածով՝ թափառաշրջիկը պարզապես խորամանկ սուտասան էր, ով հորինեց այս ամբողջ պատմությունը, որպեսզի շեղի պանդոկում գտնվողների ուշադրությունը և հեռանա առանց ընթրիքի համար վճարելու։

4. Ի՞նչ եք կարծում՝ ինչպես կվերաբերվի նրան պանդոկապանը, եթե նորից մտնի այդ պանդոկը։ Պատասխան՝ Եթե թափառաշրջիկը նորից մտնի պանդոկ, պանդոկապանը շատ կբարկանա նրա վրա, կպահանջի նախորդ անգամվա չվճարած ընթրիքի փողը և, ամենայն հավանականությամբ, նրան դուրս կվռնտի պանդոկից։

5. 5-6 նախադասությամբ շարունակիր պատմությունը՝ բացահայտելով թափառաշրջիկի հետագա ճակատագիրը։ Պատասխան՝ Պանդոկից փախչելուց հետո թափառաշրջիկը շարունակեց իր ճանապարհը մթության մեջ։ Նա մտավ հարևան քաղաքի մեկ այլ փոքրիկ կերակրատուն, որտեղ նույնպես մարդիկ քննարկում էին խորհրդավոր պատանու ինքնասպանությունը։ Նստելով անկյունում՝ նա նորից սկսեց նույն հուզիչ պատմությունը պատմել տեղացիներին։ Այս անգամ ևս բոլորը քարացած լսում էին նրա յուրաքանչյուր բառը։ Երբ մարդիկ սկսեցին վիճել պատմության իսկության շուրջ, նա նորից աննկատ դուրս սահեց դռնից՝ թողնելով դատարկ ափսեն։ Այդպես նա ապրում էր իր տաղանդի շնորհիվ՝ պատմությունները վերածելով իր ամենօրյա հացի։

6. Տեղեկություններ հեղինակի՝ Ռաֆայել Դիեստեի մասին (բլոգում գրառում անելու համար)։ Պատասխան՝ Ռաֆայել Դիեստե (Rafael Dieste, 1899–1981) — իսպանացի (գալիսիացի) նշանավոր գրող, բանաստեղծ, դրամատուրգ և էսսեիստ։

Նրա ամենահայտնի պատմվածաշարերից է «Dos arquivos do trasno» («Սատանայի արխիվներից»), որտեղ տեղ են գտել խորհրդավոր ու ֆանտաստիկ տարրերով լի պատմվածքներ։

Ծնվել է Իսպանիայի Գալիսիա տարածաշրջանում (Ռիանխո քաղաքում)։

Ակտիվորեն մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին, ինչի պատճառով երկար տարիներ ապրել է վտարանդիության մեջ՝ Արգենտինայում, Մեքսիկայում և Եվրոպայում։

Նրա ստեղծագործություններին բնորոշ են մոգական ռեալիզմը, խորհրդավորությունը, փիլիսոփայական մտորումները և նուրբ հումորը։

Рубрика: Գրականություն 11

10․09․26

Կատարիր ֆլեշմոբի առաջադրանքները։

Համտեսում ենք համաշխարհային գրականություն

  1. Անդրադարձ նախորդ պատմվածքին, սովորողների գրառումների ընթերցում։

    Քննարկում. Նախորդ պատմվածքի գլխավոր իմաստի կարճ ձևակերպում։
    Ընթերցում. Սովորողների բլոգային գրառումների լսում և վերլուծություն։
  2. Խուլիո Կորտասարի մասին տեղեկությունների ամփոփում։

    Ոճը. Մոգական ռեալիզմ, կենցաղի վերածում ֆանտաստիկայի։
    Էությունը. Ընթերցողը դառնում է համահեղինակ, իսկ սյուժեն՝ խաղ-լաբիրինթոս։
  3. Նոր նյութի ընթերցում․

Առաջադրանքներ

1. Ինչի՞ մասին է այս պատմությունը Պատմությունը խորհրդավոր ճակատագրով տղայի, նրա տարօրինակ կյանքի, ինչպես նաև մարդկային հիշողության, ինքնության ու անցյալի դեպքերի մասին է։

2. Ո՞վ է պատմում տղայի տարօրինակ կյանքի մասին Տղայի տարօրինակ կյանքի մասին պատմում է պանդոկ մտած անհայտ թափառաշրջիկը։

3. Գտիր այդ պատմությամ մեջ մանրամասներ, որ միայն ականատեսը կամ մասնակիցը կարող էր իմանալ։ Փորձիր գուշակել՝ որտեղի՞ց պատմող թափաառաշրջիկը գիտի դրանք Պատմողը գիտեր տղայի ներքին ապրումները, մանր հույզերը և այնպիսի դրվագներ, որոնք հայտնի կարող էին լինել միայն հենց այդ տղային։ Կարելի է ենթադրել, որ թափառաշրջիկը հենց ինքը՝ հասունացած տղան է, որը տարիներ անց վերադարձել է կամ պատմում է սեփական անցյալի մասին։

4. Ի՞նչ եք կարծում՝ ինչպես կվերաբերվի նրան պանդոոկապանը, եթե նորից մտնի այդ պանդոկը Եթե թափառաշրջիկը նորից մտնի պանդոկ, պանդոկապանը նրան կընդունի մեծ հետաքրքրությամբ և ակնածանքով՝ ցանկանալով լսել պատմության շարունակությունը կամ բացահայտել նրա իսկական ինքնությունը։

5. 5-6 նախադասությամբ շարունակիր պատմությունը՝ բացահայտելով թափառաշրջիկի հետագա ճակատագիրը

Պանդոկից հեռանալուց հետո թափառաշրջիկը շարունակեց իր անվերջանալի ճանապարհը մշուշոտ փողոցներով։ Նրա հետքերը կամաց-կամաց ջնջվեցին ցուրտ քամուց, բայց պանդոկում թողած խորհրդավոր շունչը դեռ երկար պահպանվեց։ Նա այլևս չվերադարձավ այդ քաղաք, այլ շարունակեց ապրել որպես անցյալի ու ներկայի միջև ծրարված մի հանելուկ։ Մարդիկ պատմում էին, որ նրան տեսել են հեռավոր ծովափնյա գյուղերում՝ միշտ նույն լռությամբ ու խորհրդավոր ժպիտով։ Այդպես նա դարձավ իսկական լեգենդ, որի ճշմարիտ ճակատագիրը մնաց միայն գիշերային ճանապարհների պահապանը։

6. Տեղեկություններ գտիր հեղինակի՝ Ռաֆայել Դիեստեի մասին, գրառումներ արա քո բլոգում

  • Ռաֆայել Դիեստե (Rafael Dieste, 1899–1981) — իսպանացի (գալիսիացի) նշանավոր գրող, բանաստեղծ, դրամատույգ և էսսեիստ։
  • Ստեղծագործական ոճը — Նրա պատմվածքներին բնորոշ են փիլիսոփայական խորությունը, խորհրդապաշտությունը, իրականության և երևակայության նուրբ միահյուսումը։
  • Հիմնական թեմաները — Մարդկային ճակատագիր, ինքնության որոնում, հիշողություն և կյանքի անբացատրելի հանելուկներ։
  • Նշանավոր գործերից — «Dos arquivos do trasno» («Սատանայի արխիվներից») պատմվածքների ժողովածուն, որը իսպանական և գալիսիական պատմվածքի գլուխգործոցներից է։

Պատմվածքը

Ռաֆայել Դիեստե

Ինքնասպան տղան

Երբ պանդոկպանը ավարտեց բոլորին անհանգստացնող լուրը կարդալը (մի տղա ինքնասպանություն էր գործել ՝ խփելով իր աջ քունքին) ,  անհայտ թափառաշրջիկը, որ նոր էր ավարտում իր խղճուկ ընթրիքը ձկնորսական պանդոկի  մի անկյունում, ասաց. 
-Ես գիտեմ այդ տղայի պատմությունը:
Նա արտասանեց տղա բառը շատ հատուկ ձևով: Այնպես, որ  շնապս  խմող չորս հոգին, ալբարինիո (իսպանական սպիտակ  գինի) խմող հինգ հոգին և պանդոկպանը լռեցին՝  անհանգիստ և ուշադիր լսելով:
-Ես գիտեմ այդ տղայի պատմությունը, — կրկնեց թափառաշրջիկը: Եվ փոքրիկ  դադարից հետո սկսեց.
-Մոտավորապես հազար ութ հարյուր երեսուն թվականն էր. մի օրհնված կին կար, որը հետագայում վախից մահացավ, որ տեսավ  մի  ծեր, մերկ տղամարդու, որը դուրս  էր գալիս իր գյուղի ծաղկուն և բուրավետ գերեզմանատնից: Այդ ծերուկը նորածին էր: Մայր երկրի արգանդը լքելուց առաջ նա ինքն էր  ընտրել  իր ծնվելու ձևը: «Ավելի   լավ է  ծերուկից երիտասարդ դառնալ , քան երիտասարդից ծերունի», -մտածել էր նա. մաքուր ոգի էր: Աստծուն զարմացրեց գաղափարը: Ինչու՞ չփորձել: Եվ այսպես, նրա համաձայնությամբ, երկրում ձևավորվեց մի կմախք: Եվ հետո որդի մսից պատրաստվեց տղամարդու մարմինը: Եվ  մարդու մարմնին տրվեց  արյան ջերմություն: Եվ քանի որ ամեն ինչ պատրաստ էր, մայր երկիրը ծնունդ տվեց: Ծնվեց մի մերկ ծերունի:
Թե ինչպես է ծերուկը հետագայում հագուստ և սնունդ գտել, շատ ծիծաղելի է: Նա հասել է քաղաքի դարպասներին, և քանի որ դեռ չգիտեր խոսել, շերիֆները նրա վրա թիկնոց գցելուց հետո տարել են դատավորի մոտ՝ իրենք հանդես գալով որպես վկաներ:
-Ահա Ձեզ մոտ ենք բերել այս խեղճ ծերունուն, որ կորցրել է խոսելու ունակությունը անխիղճ գողերից ստացած  հարվածների պատճառով։ Նույնիսկ առանց  հագուստի էին թողել:
Դատավորը հրամայեց, և ծերունուն տեղափոխեցին հիվանդանոց: Երբ նա դուրս եկավ՝ լավ հագնված և կուշտ , միանձնուհիներն ասացին.
— Նա լավ տեսք ունի: Նույնիսկ թվում է, թե տարիքով հետ է գնացել:
Այդ ժամանակ նա արդեն սովորել էր ինչ-որ բան խոսել և շուտով դարձավ  թափառաշրջիկ: Այսպիսով նա շատ երկրներ այցելեց: Երկու անգամ եղավ Լուրդեսում․ երկրորդ այցելության ժամանակ այնքան էր երիտասարդացել, որ առաջին անգամ նրան հանդիպածները կարծում էին, թե հրաշք է կատարվել:
Երբ նա բավականաչափ փորձառություն ձեռք բերեց, մտածեց, որ ավելի  լավ է գաղտնի պահել, որ տարիները իրեն ավելի երիտասարդ են  դարձնում: Առանց դրա նա կարող էր ավելի լավ ապրել իր իսկական կյանքը, եթե չլինեին մեկ կամ երկու հավատարիմ ընկերները։
Նա աշխատեց որպես ծեր մարդ և հարստացավ, որպեսզի   հանգստանա երիտասարդ տարիքում: Հիսունից տասնհինգ տարեկան հասակում նա իր ուզած երջանիկն էր: Ամեն օր ավելի ու  ավելի էր դուր գալիս աղջիկներին, կապված էր շատերի հետ, ամենագեղեցիկների հետ, նույնիսկ, ասում են, արքայադստեր հետ … բայց ես դրանում վստահ չեմ:
Երբ նա դարձավ երեխա, կյանքը սկսեց բարդանալ: Նրան վախեցնում էր այն զարմանքը, որով իրեն էին նայում, երբ այդքան ազատորեն մտնում էր խանութներ՝ քաղցրավենիք և խաղալիքներ գնելու: Երբեմն գրպանհատները նրան հետևում էին  ոլորուն փողոցներում: 
Մի անգամ  էլ նա կերավ իր քաղցրավենիքը՝ դողալով անարդարությունից,  արցունքներն աչքերին և օշարակը շուրթերին: Վերջին անգամ, երբ ես հանդիպեցի նրան, նա ութ տարեկան էր և շատ տխուր էր: Որքան ծանր էին նրա ծերության հիշողությունները նրա մանկական հոգու վրա։
Այնուհետև հսկայական մոլուցքը սկսեց հետապնդել նրան օր ու գիշեր: Մի քանի տարի անց նրան գտնելու էին մոլորված-մնացած  ինչ-որ փողոցում: Միգուցե ինչ-որ հարուստ, երեխա չունեցող մի տիկին:  Հետո … Ո՞վ գիտի, թե ինչ կլինի հաջորդ օրը: Կրծքով կերակրում, զամբյուղով զբոսանք, քնքուշ փոքրիկ՝ ձեռքին շխշխկան: Եվ վերջում … Օ!: Վերջը սարսափելի էր:
Ավարտին էր մոտենում մի մարդու  ճակատագիր, ով ապրում էր հետընթացով, և նա ապաստան էր  գտնելու մեծահարուստ տիկնոջ կրծքին, երբ նա քնած  կլիներ,  սպասելով  մինչև որ կվերածվի տզրուկի, հետո՝ դիակի , ապա ՝ փոքրիկ սերմի …
Թափառաշրջիկը  մտածկոտ  ոտքի կանգնեց` ձեռքերը գրպանում, և սկսեց քայլել շատ դառնացած: Վերջապես  ասաց.
-Ես նկատի ունեմ, այո՛, նկատի ունեմ, որ խեղճ տղան ինքն իր քունքին կրակեց:
Շնապս խմող  չորս հոգին հավատում էին: Այն հինգը, որ ալբարինիո էին խմում ժպտացին և կասկածեցին: Պանդոկապանը ժխտեց պատմության իսկությունը: Երբ բոլորը թեժ վիճաբանում էին, պանդոկպանը հանկարծ վեր կացավ  և աչքերը չռած նայեց շուրջը: Թափառաշրջիկն անհետացել էր՝ առանց վճարելու։

Բնագիրը

Բնագրից թարգմանությունը՝ Ռուզան Սարգսյանի

Թարգմանում են դասավանդողները