Рубрика: Պատմություն 11

11-րդ դասարանի պատմության առաջադրանքներ․ Սեպտեմբեր 21-25

Առաջադրանքներ նախատեսված 11-րդ դասարանի սովորողների համար

Ծանոթացե՛ք և ներկայացրե՛ք «Ազատագրական պայքարը Արցախում (XVIII դար)» թեման։ Ներկայացման ընթացքում անդրադարձե՛ք Արցախի քաղաքական իրավիճակին XVIII դարի սկզբին, ազատագրական պայքարի պատճառներին, պայքարի հիմնական կազմակերպիչներին և ղեկավարներին, Արցախի մելիքությունների դերին, պայքարի կարևորագույն իրադարձություններին, Գանձասարի հոգևոր կենտրոնի նշանակությանը, ինչպես նաև արտաքին ուժերի, հատկապես Ռուսաստանի հետ ունեցած կապերի և ակնկալիքների հարցին։ Ներկայացրե՛ք նաև պայքարի արդյունքները, դրա անհաջողության պատճառները և պատմական նշանակությունը։

Այնուհետև ուսումնասիրե՛ք Դավիթ Բեկի գլխավորությամբ Սյունիքի ազատագրական պայքարը։ Ներկայացրե՛ք Դավիթ Բեկի մասին հետաքրքիր պատմական նյութ՝ անդրադառնալով նրա գործունեությանը, Սյունիքում ազատագրական պայքարի կազմակերպմանը, նրա զինակիցներին, կարևոր ճակատամարտերին, Հալիձորի պաշտպանությանն ու հաղթանակին, ինչպես նաև պայքարի արդյունքներին և պատմական նշանակությանը։

Համեմատե՛ք XVIII դարում Արցախում և Սյունիքում ծավալված ազատագրական պայքարները՝ առանձնացնելով դրանց ընդհանուր և տարբեր կողմերը։ Ուշադրություն դարձրե՛ք պայքարի պատճառներին, ղեկավարներին, կազմակերպման ձևերին, ռազմական հաջողություններին, արտաքին աջակցության դերին և պայքարների արդյունքներին։

Վերլուծե՛ք հետևյալ հարցերը և ձեր տեսակետը հիմնավորե՛ք պատմական փաստերով.

  • Ձեր կարծիքով՝ որքանո՞վ արդյունավետ էին ազատագրական պայքարները Արցախում և Սյունիքում։


    Ռազմական առումով շատ արդյունավետ էին, քանի որ փոքրաթիվ հայկական ուժերով տարիներ շարունակ հաղթեցին թուրքական և պարսկական մեծ բանակներին։

  • Եթե այդ պայքարները չհանգեցրին Հայաստանի ամբողջական ազատագրմանը, կարո՞ղ ենք դրանք համարել հաջողված։ Ինչո՞ւ։

    Այո կարող ենք համարել հաջողված, որովհետև դրանք կանխեցին հայության բնաջնջումը և պահպանեցին հայկական ինքնավարությունը։

  • Ի՞նչ կարևոր արդյունքներ և հետևանքներ ունեցան Արցախում և Սյունիքում ծավալված ազատագրական շարժումները։

    Վերականգնվեց հայկական զինուժը, ապացուցվեց հայ զինվորի մարտունակությունը, կանգնեցվեց թուրքական առաջխաղացումը և հիմք դրվեց հայ-ռուսական քաղաքական կապերին։
  • Ի՞նչ սխալներ և թերացումներ թույլ տվեցին ազատագրական պայքարների կազմակերպիչները։

    Միասնական ղեկավարության բացակայությունը, ներքին պառակտումները (օրինակ՝ Մխիթար Սպարապետի սպանությունը) և չափից շատ հույս դնելը արտաքին օգնության վրա։
  • Ի՞նչ նշանակություն ունեցավ արտաքին ուժերի օգնության նկատմամբ ունեցած ակնկալիքը։

    Ռուսաստանի օգնության սպասումը մի կողմից ոգևորեց ապստամբներին, մյուս կողմից՝ հիասթափեցրեց և դանդաղեցրեց սեփական ուժերով վճռական գործողությունները։
  • Ձեր կարծիքով՝ ի՞նչ պայմաններ էին անհրաժեշտ պայքարի ավելի հաջող ավարտի համար։

    Համահայկական միասնականություն, սեփական ուժերին ապավինելու ռազմավարություն և իրական (ռազմական) արտաքին դաշնակցի առկայություն։
  • Ինչպե՞ս ազդեց XVIII դարի ազատագրական պայքարի փորձը հայ ժողովրդի հետագա ազգային-ազատագրական շարժումների վրա։

    XVIII դարի պայքարը դարձավ ոգեշնչման և օրինակի աղբյուր XIX–XX դարերի ազգային-ազատագրական պայքարի համար։

Վերջում ձևակերպե՛ք ձեր սեփական պատմական դիրքորոշումը՝ պատասխանելով հետևյալ հարցին․

«XVIII դարի Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարները՝ ռազմական անհաջողությո՞ւն, թե՞ հայ ազգային-ազատագրական շարժման կարևոր և անհրաժեշտ փուլ»։

Ձեր պատասխանը հիմնավորե՛ք առնվազն 3 պատմական փաստով։

Հալիձորի հաղթանակ 1727 թ. Հայերը ջախջախեցին թուրքական բազմահազարանոց բանակը։

Ինքնավարության ճանաչում 1736 թ. Նադիր շահը պաշտոնապես ճանաչեց Արցախի մելիքությունների ինքնավարությունը։

Միջազգային դիվանագիտություն․ Հայկական հարցը մտավ Ռուսաստանի արտաքին քաղաքական օրակարգ։