- Ընթերցե՛ք հետևյալ նյութը՝ <<Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին․ Հովսեփ Էմին>>
- Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
1-Նկարագրե՛ք հնդկահայ գաղութի կյանքը XVIII դարի կեսերին։
Հնդկահայ գաղութը XVIII դարի կեսերին շատ հարուստ էր, ուներ մեծ ազդեցություն առևտրի և տնտեսության մեջ։ Սակայն հայերն այնտեղ չունեին քաղաքական իրավունքներ և պաշտպանվածություն, քանի որ չունեին սեփական անկախ պետություն։
2-Ի՞նչու հնդկահայ գաղութի ներկայացուցիչները սկսեցին գնահատել ազգային պետականության և հայրենիքի դերը։
Անգլիացիների կողմից Հնդկաստանը նվաճելու ընթացքում հայ վաճառականները կորցնում էին իրենց հարստությունն ու դիրքերը։ Նրանք հասկացան, որ առանց սեփական պետության և ազգային բանակի հնարավոր չէ պաշտպանել ունեցվածքը և ապահով ապրել։
3-Ինչո՞վ էր պայմանավորված Հայաստանի ազատագրության գործում Ռուսաստանից և Վրաստանից սպասվելիք օժանդակության հույսերը, ինչու՞ էր Հովսեփ Էմինն ընտրել այդ երկրները։
Ռուսաստանը քրիստոնյա հզոր պետություն էր, որն ուներ հակաթուրքական և հակապարսկական քաղաքականություն։ Վրաստանը հարևան քրիստոնյա երկիր էր, որտեղ կային զինված ուժեր։ Էմինը ծրագրում էր վրաց թագավոր Հերակլ երկրորդի և հայկական ուժերի միավորմամբ ազատագրել Հայաստանը։
4- Այդյո՞ք Հայաստանն ուներ իր ներսում մարդկային անպիսի ռեսուրս, որ կարողանար ազատագրվել օտար տիրապետությունից։
Այո, Արցախում և Սյունիքում կային զինված մելիքություններ և քաջարի աշխարհազոր, որոնք պատրաստ էին ապստամբել։ Սակայն միայն ներսի ռեսուրսները բավարար չէին առանց արտաքին զինամթերքի և կազմակերպված ռազմական աջակցության։
5-Ինչու՞ անհաջողությամբ ավարտվեց Հովսեփ Էմինի ազատագրական գործունեությունը։
Էմինի գործունեությունն անհաջողության մատնվեց, որովհետև Սիմեոն Երևանցի կաթողիկոսը և Վրաստանի թագավոր Հերակլ երկրորդը չվստահեցին նրա ծրագրերին, վախենալով Թուրքիայի ու Պարսկաստանի վրեժխնդրությունից։ Էմինը չստացավ նաև խոստացված արտաքին ֆինանսական և ռազմական օգնությունը։ - Վերլուծե՛ք
Սիմեոն Երևանցի․ դավաճան թե՞ հեռատես ազգային գործիչ։
Պատմության 11-րդ դասարանի առաջադրանքներ․ հեկտեմբերի 4-11
Նորմատիվ իրավական ակտ, Օրենքների ընդունման և կիրառման գործընթաց
ԹԵՄԱ։ Նորմատիվ իրավական ակտ, Օրենքների ընդունման և կիրառման գործընթաց
Ուսումնական նյութ․ ՀՀ Օրենքը Նորմատիվ իրավական ակտերի մասինՀոդված 1, Հոդված 2
Ուսումնական նյութ Օրենքի ընդունման և կիրառման կարգը
Բլոգում ներկայացնել
1․ Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ Օրենքի 1-ին և 2-րդ հոդվածները։
Հոդված 1․ Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը
Այս հոդվածը սահմանում է, թե ինչ հարցեր է կարգավորում օրենքը։ Այն վերաբերում է նորմատիվ իրավական ակտերի մշակմանը, քննարկմանը, ընդունմանը, հրապարակմանը, փոփոխմանը և ուժի մեջ մտնելուն։ Այն նաև սահմանում է իրավական ակտերի կիրառման և մեկնաբանման հետ կապված կանոնները։
Հոդված 2․ Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Այս հոդվածում բացատրվում են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները։
Նորմատիվ իրավական ակտը պաշտոնական գրավոր փաստաթուղթ է, որը սահմանում է բոլորի կամ մարդկանց որոշակի խմբի համար պարտադիր վարքագծի կանոններ։
Օրենսդրական ակտերն են Սահմանադրությունը, սահմանադրական օրենքները և օրենքները։ Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության և օրենքների հիման վրա՝ դրանց իրականացումն ապահովելու համար։
2․ Հանդես գալ որևէ հրատապ խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությամբ,
Առաջարկվող օրենքի անվանումը՝ «Շրջակա միջավայրի և բնության պահպանության մասին»
Այսօր կարևոր խնդիրներից է շրջակա միջավայրի աղտոտումը։ Մարդիկ հաճախ աղբ են նետում փողոցներում, այգիներում և գետերի մոտ։ Դա վնասում է բնությանը, կենդանիներին և մարդկանց առողջությանը։
Ես առաջարկում եմ ընդունել օրենք, որը կօգնի նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը։
Օրենքի հիմնական առաջարկներն են՝
- Արգելել աղբի նետումը դրա համար չնախատեսված վայրերում և խախտումների համար սահմանել համապատասխան տուգանքներ։
- Դպրոցներում և համայնքներում կազմակերպել բնության պահպանության վերաբերյալ կրթական ծրագրեր։
- Տեղադրել աղբի տեսակավորման հատուկ տարաներ՝ պլաստիկի, թղթի և այլ թափոնների համար։
- Կազմակերպել ծառատունկի և տարածքների մաքրման միջոցառումներ։
- Խրախուսել այն մարդկանց և կազմակերպություններին, որոնք մասնակցում են բնության պահպանությանը։
11-6 ժամ։ Սեպտեմբեր 28-Հոկտեմբեր 2

Օր 1. Երկուշաբթի։ 1 ժամ։
Gateway B1. Student’s book.
Page 18. Do the exercises, study the text.

Vocabulary in context
1 Read the clues and check that you understand the words in bold. Use a dictionary if necessary.
1 steals something from a bank or a person robbery
մեկից կամ բանկից բան գողանալը — ռոբերի (գողություն)
2 breaks into a house and takes things from it burglary
տուն մտնելն ու իրեր գողանալը — բերգլարի (տան գողություն)
3 damages public property vandalism
հասարակական գույքը փչացնելը — վանդալիզմ
4 kills another person murder
ուրիշ մարդու սպանելը — մերդեր (սպանություն)
5 takes things from a shop without paying shoplifting
խանութից առանց վճարելու բան տանելը — շոփլիֆթինգ (խանութի գողություն)
6 does something illegal on the Internet or using a computer cybercrime
ինտերնետով կամ կոմպով ապօրինի բան անելը — քայբերքրայմ (կիբեռհանցագործություն)
7 takes a person’s money or possessions using violence mugging
ուժով մարդուց փող կամ իրեր խլելը — մագինգ (փողոցային հարձակում)
8 takes somebody away illegally, usually asking for money before returning them kidnapping
մարդուն ապօրինի տանելն ու հետ տալու համար փող ուզելը — քիդնեփինգ (մարդու առևանգում)
9 takes something or somebody secretly or illegally into or out of a place smuggling
թաքուն կամ ապօրինի բան կամ մարդ երկիր բերելը կամ տանելը — սմագլինգ (մաքսանենգություն)
10 burns a building or place deliberately arson
դիտավորյալ շենք կամ տեղ վառելը — արսոն (դիտավորյալ հրդեհում)
3a Complete the words for the criminals who commit the crimes in 2 by adding two letters. Seven words end in -er.
1 arsonist
2 burglar
3 cybercriminal / hacker
4 kidnapper
5 mugger
6 murderer
7 robber / thief
8 shoplifter
9 muggler
10 vandal
4 Look at these phrases. Which do you think come at the beginning of a police investigation and which at the end?
- Beginning (в начале расследования): investigate a case, search for evidence, analyse evidence, question a witness.
- End (в конце расследования): prove something, accuse a suspect, arrest a suspect, charge a suspect.
5a Read the text and complete it with words from 4. Use just one word for each gap.
A POLICE DETECTIVE’S JOB — the basics
After a crime, the first thing detectives need to do is investigate the case. Firstly, they search for evidence, i.e. anything that can help to show that somebody in particular did the crime. When they find the evidence, they need to analyse it, studying it in detail. Of course, it’s not so difficult to solve a crime when somebody actually saw what happened. In that case, the police need to question the witness. When the police have specific evidence, they can prove that the suspect committed the crime. When that happens, they can accuse the suspect and say they did it. They then arrest the suspect, taking them to a police station and keeping them there because they think they committed the crime. They need to charge the suspect, making an official statement that says the suspect actually committed the crime.
6 What is the noun form of each verb in 4?
- accuse — accusation
- analyse — analysis
- arrest — arrest
- charge — charge
- investigate — investigation
- prove — proof
- question — questioning
- search — search
__________________________
Օր 2 . Երեքշաբթի 2 ժամ։
Reading. Page 19.
Study a detective case.

1a Match the titles of the stories to the photos.
1 Eating the evidence — b
2 A criminal pastime — a
3 Where did the criminals go?! — c
2 Read the stories. Which title goes with each paragraph?
- Paragraph A — Eating the evidence
- Paragraph B — Where did the criminals go?!
- Paragraph C — A criminal pastime
3 Read the stories again and answer the questions.
1 Where and when did a woman steal a police officer’s chips?
In a pizza restaurant in Washington DC on Wednesday night.
2 What happened each time the woman took one of the officer’s chips?
The first time, the officer asked her to stop; the second time, he explained that it was theft; the third time, he arrested her and took her to the police station.
3 Why did a group of children and adults form a human arrow?
To guide the police helicopter overhead to the two suspects running across the field.
4 How did the story of the human arrow end for the criminals, the police and the children and adults?
The police caught and charged the criminals, and they thanked the children and adults for their fast reactions.
5 What do we know about the work of art that the old lady destroyed?
It cost almost $90,000, contained an old crossword, was called ‘Reading Work Piece’ by Arthur Koepcke, and had a sign saying ‘Insert words’.
6 Why did the elderly woman say she wrote on the work of art?
She said she simply followed the artist’s instructions on the sign.
7 Why do the police think the elderly woman wrote on the crossword?
They worked out that it was probably just a misunderstanding caused by the interactive art.
4 What do the underlined words and phrases in the text mean?
pay any attention — ուշադրություն դարձնել
sufficient — բավարար
realised — հասկացավ / գլխի ընկավ
in search of — փնտրտուքների մեջ
got on the ground — պառկեցին գետնին
in fact — իրականում
misunderstanding — թյուրիմացություն
Օր 3. Հինգշաբթի։ 1 ժամ։
Retell the text on page 19.
B A human arrow helped the police to arrest two suspects in Surrey last Friday. Two men broke into an old building, and a witness called the police. The police immediately sent a helicopter to investigate and look for the men. A group of children and adults saw the police helicopter overhead and also two suspicious men running across a field. They realised the helicopter was in search of the two men, so they came up with an idea. They quickly got on the ground and formed an arrow to guide the helicopter to the suspects. The police caught the two men and charged them with suspected burglary. Surrey police are still looking into the crime but they
Օր 4. Ուրբաթ։ 2 ժամ
Grammar. pages 20-21

1a. Look at these sentences. Find an example in a–f of …
1. a form of be in the past simple affirmative.
c) It was just a misunderstanding.
2. a form of be in the past simple negative.
f) There wasn’t any evidence.
3. a regular verb in the past simple affirmative.
e) She didn’t pay any attention.
4. an irregular verb in the past simple affirmative.
d) He took her to the police station.
5. a past simple question.
b) How did this happen?
6. a verb in the past simple negative.
e) She didn’t pay any attention.
1b. Complete the sentences with the correct past simple forms of be, walk and go.
Affirmative: He (a) was/walked/went there yesterday.
Negative: He (b) wasn’t/didn’t walk/didn’t go there yesterday.
Question form: (c) Was/Did he (d) walk/go there yesterday?
2a. Complete the table with the correct pronunciation of the endings.
finished
liked
passed
watched
arrived
discovered
planned
stayed
painted
needed
started
wanted
2c. Look at the words in the /d/ column in the table. Which letters come just before -ed in the words?
Answer: The letters n, r, y.
3. Complete the text with the past simple form of the verbs.
PLAYING BASKETBALL IS NOT A CRIME!
In 2016, in a small town in Florida, somebody (a) called the police. The person (b) wasn’t happy because of the noise coming from some kids playing basketball in the street. A police officer (c) went to investigate.
He (d) found some teenagers playing basketball. He (e) didn’t stop them. In fact, he (f) started to play with them! Other teenagers (g) came out of their houses. At first, they (h) didn’t believe it. In the end, eight kids happily (i) played with the officer. After ten minutes, he (j) left. He (k) went home. He (l) told them to continue, but not to make excessive noise.
Lots of people (l) saw a video of the incident and the kids all (m) became famous! Shaquille O’Neal (n) met them personally! Now they don’t play in the street. The police officer (o) helped them to build a basketball court. And he still plays with them sometimes.
4. Complete the questions about the text in 3 with the past simple form of the verbs.
1. Why did a police officer investigate an incident in Florida in 2016?
2. Who found the police officer in the street?
3. Did he stop them?
4. What did he do?
5. Were the kids happy to play with the police officer?
6. How did the kids become famous?
5. Take it in turns to ask and answer the questions in 4.
1. Because somebody called the police.
2. Some teenagers.
3. No, he didn’t.
4. He played basketball with them.
5. Yes, they were.
6. They became famous because lots of people saw a video of them.

6. Student A, look at the text about crime fiction below. Student B, turn to page 149. Prepare questions to ask your partner to find the missing information.
Text: CRIME FICTION
British people love reading about crime. According to Nielsen BookScan, in 2017 they bought 18.7 million crime and thriller books. They spent (a) 100 million pounds on crime fiction.
Sir Arthur Conan Doyle created the first superstar detective, Sherlock Holmes, in 1886. But the first real detective story was probably The Murders in the Rue Morgue. Edgar Allan Poe, who came from (b) America, wrote this story in 1841. In the story, the murderer was (c) a sailor.
Conan Doyle worked as a (d) doctor and Poe was a soldier. Another famous crime writer called Colin Dexter taught Latin at school. And a popular Chinese crime writer called Liu Yongbiao was possibly a murderer! According to the police, he (e) was arrested during a robbery in 1995.
UK readers and writers like variety. For example, Lindsey Davis wrote about a clever detective in Ancient Rome. She wrote her first Roman crime novel in (f) 1989. In 2003, Alexander McCall Smith wrote a story about (g) a detective in Botswana. The BBC created a TV series in 2008.
7. Interview your partner with your questions from 6 to complete your text.
1. How much did British people spend on crime fiction in 2017?
2. Where did Edgar Allan Poe come from?
3. Who was the murderer in the story?
4. What did Conan Doyle work as?
5. When was Liu Yongbiao arrested?
6. When did Lindsey Davis write her first Roman crime novel?
7. What did Alexander McCall Smith write about?
1. Match the phrasal verbs from the stories on page 19 to the definitions 1–8.
1. investigate — look into
2. find by accident — come across
3. solve a problem by considering the facts — work out
4 .try to find — look for
5. discover — find out
6. arrive or appear unexpectedly — turn up
7. try to find information in a book or list or by using a computer — look up
8. think of an idea or a plan — come up with
2. You have three minutes. How many logical sentences can you make with the words in the table? Your sentences must include the phrasal verbs in 1.
1. I came across the key.
2. I looked for the answer.
3. I found out the identity of the criminal.
4. I worked out the answer.
5. I looked up the word in a dictionary.
6. The police looked into the crime.
7. He came up with a new plan.
8. The missing person turned up.
3a. Complete the sentences with the correct prepositions.
1. you came across a friend or relative in a surprising or unusual place.
2. you found out something interesting about a famous person.
3. a friend or relative suddenly turned up at your house.
4. you worked out a difficult problem in a school subject.
5. you needed to look for an object that you lost.
6. you looked into something in detail to do a project or assignment at school.
7. you came up with a great new idea.
8. you looked up an English word in a dictionary.
3b. Think about something to say for each situation in 3a.
1. I came across my friend at the shopping centre.
2. I found out something interesting about a famous actor.
3. My cousin suddenly turned up at my house.
4. I worked out a difficult maths problem.
5. I looked for my lost phone.
6. I looked into the history of Armenia for a school project.
7. I came up with a great idea for my website.
8. I looked up a new English word in a dictionary.
01․10․26
2. Աշխարհաբար փոխադրություն
Արծիվն ու նետը
Արծիվը թռչում էր երկնքում, և նրան նետով խփեցին: Նա զարմացավ, թե ով արեց դա: Նայեց, տեսավ նետի վրայի իր փետուրն ու ասաց.
— Վա՛յ ինձ, որովհետև իմ պատճառով է իմ սպանվելը:
Որսորդն ու կաքավը
Որսորդը բռնեց մի կաքավ և ուզում էր մորթել: Կաքավն ասաց.
— Մի՛ սպանիր ինձ, որովհետև ես կխաբեմ շատ կաքավների ու կբերեմ քո թակարդը:
Որսորդն ասաց.
— Այժմ իսկապես կմեռնես իմ ձեռքից, որովհետև սիրելիներիդ ու ազգականներիդ մատնում ես մահվան:
Կտակ վասն գանձի
Մի իմաստասեր աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ: Մահվան ժամին կանչեց որդիներին ու ասաց.
— Ո՛վ որդյակներ, իմ հայրերից պահված մեծ գանձ կա մեր այգում, բայց տեղը չեմ ցույց տա ձեզ․ ով աշխատի և ավելի խոր փորի, նա էլ կգտնի գանձը:
Հոր մահից հետո որդիները սկսեցին մեծ չարչարանքով աշխատել ու խորը վարել, և ամեն մեկն ինքն էր ջանում, որ ինքը գտնի գանձը:
Եվ այգին սկսեց աճել, զորանալ, բազում պտուղ տվեց և նրանց լցրեց գանձով (հարստությամբ):
3. Առակների խրատները
- «Արծիվն ու նետը» — Մարդու կործանման պատճառը հաճախ հենց ինքն է կամ իր արած սխալները:
- «Որսորդն ու կաքավը» — Դավաճանությունը պատժվում է․ ով պատրաստ է մատնել իրենց, առաջինն ինքն է կործանվում:
- «Կտակ վասն գանձի» — Իսկական գանձը աշխատանքն է․ ջանքն ու աշխատասիրությունը միշտ արդյունք են տալիս:
4. Վարդան Այգեկցի (համառոտ)
Վարդան Այգեկցին (12–13-րդ դարեր) հայ միջնադարյան առակագիր, քարոզիչ և մատենագիր է: Նա հավաքել է ժողովրդական առակներ և գրել իրենը, որոնք հետագայում մտել են «Աղվեսագիրք» ժողովածուի մեջ:
Իրավունքը և ազատությունները Հայաստանի Հանրապետությունում։
Ուսումնական նյութ․ ՀՀ Սահմանադրություն
Իրավունքը և ազատությունները Հայաստանի Հանրապետությունում։
3․ Առաջարկել իրավունք կամ ազատություն, որն արտացոլված չի ՀՀ Սահմանադրությունում։
Ես կառաջարկեի Սահմանադրությունում առանձին ամրագրել թվային անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքը։ Այսօր շատ մարդիկ օգտվում են համացանցից և սոցիալական ցանցերից։ Կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ կարողանա պաշտպանել իր անձնական տեղեկությունները, լուսանկարները և նամակները, ինչպես նաև զերծ մնալ դրանց անօրինական տարածումից։
Իրավունքը և ազատությունները Հայաստանի Հանրապետությունում
Ուսումնական նյութ․ ՀՀ Սահմանադրություն
Իրավունքը և ազատությունները Հայաստանի Հանրապետությունում։
ՀՀ Սահմանադրությամբ յուրաքանչյուր մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանվում են օրենքով։
1․ ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածները
- Հոդված 23․ Մարդու արժանապատվությունը — յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն անխախտելի է։
- Հոդված 24․ Կյանքի իրավունքը — յուրաքանչյուր մարդ ունի կյանքի իրավունք։
- Հոդված 28․ Հավասարությունը օրենքի առջև — բոլորը հավասար են օրենքի առջև։
- Հոդված 29․ Խտրականության արգելքը — արգելվում է մարդկանց նկատմամբ խտրականությունը։
- Հոդված 38․ Կրթության իրավունքը — յուրաքանչյուր մարդ ունի կրթություն ստանալու իրավունք։
- Հոդված 41․ Մտքի, խղճի և կրոնի ազատությունը — յուրաքանչյուր մարդ ազատ է իր համոզմունքների և կրոնի ընտրության հարցում։
- Հոդված 42․ Կարծիքի արտահայտման ազատությունը — յուրաքանչյուր մարդ իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը։
- Հոդված 44․ Հավաքների ազատությունը — մարդիկ իրավունք ունեն մասնակցելու խաղաղ հավաքների և կազմակերպելու դրանք։
2․ Արդյո՞ք այդ հոդվածները ներկայումս լիարժեք իրացվում են։
Իմ կարծիքով՝ Հայաստանում մարդու իրավունքներն ու ազատությունները լիարժեք չեն իրականացվում բոլոր դեպքերում։ Թեև դրանք ամրագրված են Սահմանադրությամբ, իրական կյանքում դեռ կան խնդիրներ։ Օրինակ՝ երբեմն խախտվում են մարդկանց իրավունքները, և խաղաղ հավաքների ժամանակ կարող են առաջանալ խնդիրներ։ Կարևոր է, որ պետությունը պաշտպանի բոլոր մարդկանց իրավունքները, իսկ քաղաքացիները իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները։
Իրավունքը Հայաստանում
Ուսումնական նյութ․
Իրավունքը Հայաստանում
ՀՀ իրավական համակարգում իրավական ակտերը դասավորված են ըստ իրենց իրավաբանական ուժի։
- ՀՀ Սահմանադրություն — պետության գլխավոր օրենքն է, որն ունի ամենաբարձր իրավաբանական ուժ։ Մյուս բոլոր իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը։
- Միջազգային պայմանագրեր — Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը մտնում են երկրի իրավական համակարգի մեջ։ Եթե պայմանագրի և օրենքի դրույթները տարբերվում են, ապա կիրառվում են պայմանագրով սահմանված նորմերը։
- Սահմանադրական օրենքներ և օրենքներ — ընդունվում են ՀՀ Ազգային ժողովի կողմից։ Դրանցից են Քրեական, Քաղաքացիական և Աշխատանքային օրենսգրքերը։
- Ենթաօրենսդրական ակտեր — ներառում են ՀՀ նախագահի հրամանագրերը, Կառավարության և վարչապետի որոշումները, նախարարությունների հրամանները, ինչպես նաև համայնքների ավագանիների որոշումները։
Ի՞նչ է իրավունքը
Իրավունքը պետության կողմից սահմանված կամ ճանաչված, նրա ուժով պաշտպանվող և բոլորի համար պարտադիր վարքագծի կանոնների համակարգ է, որը կարգավորում է մարդկանց հասարակական հարաբերությունները։ Այն սահմանում է մարդկանց իրավունքներն ու պարտականությունները, ապահովում է հասարակական կարգը և պաշտպանում մարդկանց իրավունքներն ու ազատությունները։ Իրավական կանոնները պարտադիր են հասարակության բոլոր անդամների համար, իսկ դրանց խախտման դեպքում պետությունը կարող է կիրառել համապատասխան հարկադրանքի միջոցներ։ Իրավունքի կանոնները հստակ ամրագրված են պաշտոնական փաստաթղթերում՝ օրենքներում, որոշումներում և օրենսգրքերում։ Իրավունքը փոխկապակցված կանոնների միասնական համակարգ է,որի նպատակն է կարգավորել հասարակական հարաբերությունները և ապահովել կարգ ու արդարություն հասարակության մեջ։
Պատմության 11-րդ դասարանի առաջադրանքներ․ սեպտեմբերի 28-հեկտեմբերի 4
Առաջադրանքներ նախատեսված 11-րդ դասարանի սովորողների համար
Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության պատմությունը (ամփոփ) հետևյալ կետերով․
- Սելջուկ-թյուրքերի արշավանքերը Արևմուտք
11-րդ դարում սելջուկ-թյուրքերը Միջին Ասիայից շարժվեցին դեպի Արևմուտք՝ գրավելով Իրանը, Հայաստանը և Փոքր Ասիան 1071 թվականի Մանազկերտի ճակատամարտով։ - Իկոնիայի սուլթանություն
Փոքր Ասիայում սելջուկները հիմնեցին Իկոնիայի սուլթանությունը, որը 13-րդ դարի վերջին մոնղոլների արշավանքներից թուլացավ և տրոհվեց մանր իշխանությունների։ - Օսմանյակ կայսրության հիմնումը
1299 թվականին Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում Օսման առաջինը հիմնադրեց օսմանյան իշխանությունը, որն արագորեն ընդլայնվեց Բյուզանդիայի տարածքների հաշվին։ - Օսմանյան կայսրությունը 15-16-րդ դարերում
1453 թվականին Մեհմեդ երկրորդը գրավեց Կոստանդնուպոլիսը՝ վերջ տալով Բյուզանդիային։ 16-րդ դարում Սուլեյման առաջինի օրոք կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին՝ ընդգրկելով Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի մեծ հատվածներ։ - Կործանումը։
17-րդ դարից սկսված թուլացումն ու 19-րդ դարի ճգնաժամը հանգեցրին նրան, որ Առաջին աշխարհամարտում պարտվելուց հետո 1918 թվականին կայսրությունը լուծարվեց, և 1923 թվականին հռչակվեց Թուրքիայի Հանրապետությունը։
