Գրականություն
Կարդում ենք Ավ. Իսահակյան
- Իսահակյանի բանաստեղծություններից և արձակ էջերից որն ենք հիշում։ Բնութագրիր Իսահակյանի պատմվածքներն ընդհանուր առմամբ։
Հիշվող գործեր
Աբու-Լալա Մահարի, Ռավեննայում, Մոր սիրտը, Սաադիի վերջին գարունը, Լիլիթ, Ահարոնի ալյուրը:
Պատմվածքների բնութագիրը
Փիլիսոփայական, հոգեբանական և ազգային պատմվածքներ են՝ նվիրված մարդկային ճակատագրին, ազատությանը և անարդարության դեմ պայքարին - Կարդա Ավ.Իսահակյանի «Համբերանքի չիբուխը» պատմվածքը։
1. Գնահատիր Օհանի վարքը՝ ըմբոստություն պետական աշխատողների դեմ։
Օհանը չէր ուզում ծռվել անարդարության ու պաշտոնյաների լպիրշության առաջ, իր պատիվն ու ազատությունն էր պահում։
2. Գնահատիր Օհանի ընկերների վարքը՝ հաշտությունը։
Ընկերները թուլացան, հարմարվեցին ու գլուխները կախեցին, որ հանգիստ ապրեն։
3. Ինչո՞ւ Օհանը չհետևեց ընկերների արածին։
Պինդ մարդ էր, թասիբով, չէր կարող կեղծավորություն անել ու ուրիշների տակ մտնել։
4.Ինչո՞ւ էր Օհան ամին գյուղից հեռու ապրում։ Ինչպե՞ս էր ապրում առանց մարդկանց ու առանց նրանց օգնության։
Զզվել էր մարդկանց ստից ու անարդարությունից։ Ապրում էր իր ճնճղուկի պես՝ իր աշխատանքով, քրտինքով, բնության հետ մենակ։
5. Դուրս բեր այն տողերը, որտեղ երևում է Օհան ամու կենական կանոնը (ինչ օրենքով էր ապրում)։ Դատողություն արա՝ փոխվե՞լ էր Օհան ամին տարիների ընթացքում։ Ինչն էր փոխվել, ինչը՝ ոչ։
Կանոնը՝ ոչ ոքի վատություն չանել, ոչ ոքի առաջ չծռվել, ապրել սեփական ճակատի քրտինքով։ Տարիք առնելուց մարմնով ծերացել էր, բայց բնավորությունն ու սկզբունքները նույն պինդն էին մնացել։
6.Ի՞նչ է նշանակում «համբերանքի չիբուխ»։ Պարզիր՝ ինչ է նշանակում «խաղաղության ծխամորճ» արտահայտությունը։
Համբերանքի չիբուխ դարդերն ու դժվարությունները լուռ առանց տրտնջալու տանելու բանն է։ Խաղաղության ծխամորճ հաշտվելու, կռիվն ու թշնամությունը վերջացնելու նշան։
7. Ելնելով վերնագրից՝ ինչի՞ մասին է այս պատմվածքը։
Մարդկային դիմացկունության, համբերության ու մինչև վերջ սեփական պատվին հավատարիմ մնալու մասին է։