Рубрика: Պատմություն 10

Պատմության 10-րդ դասարանի առաջադրանքներ մայիսի 10-17

Սովորի՛ր հետևյալ թեմաները՝ Կիլիկիան Հայաստան

Հայոց պատմություն 10-րդ դասարան, Բաժին 2, Գլուխ III. ԿԻԼԻԿԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ՝  էջ 183-197

  • Աշխարհագրական ինչպիսի՞ դիրք ունի Կիլիկիան

    Կիլիկիան գտնվում է Միջերկրական ծովի արևելյան ափին, Տավրոսի լեռների և ծովի միջև։ Ունի լեռնային ու հարթավայրային տարածքներ և շատ կարևոր է առևտրային ճանապարհների համար։
  • Ինչպե՞ս հայերը սկսեցին հայտնվել Կիլիկիայում և ստեղծել իրենց իշխանությունները

    Հայերը այնտեղ սկսեցին գաղթել XI դարում՝ սելջուկների արշավանքներից հետո։ Բյուզանդիան նրանց բնակեցրեց Կիլիկիայում որպես սահմանապահներ, և նրանք աստիճանաբար ստեղծեցին իշխանություններ։
  • Ներկայացրե՛ք խաչակիրների և Ռուբինյանների փոխհարաբերությունները

    Նրանք հիմնականում դաշնակիցներ էին ընդդեմ մահմեդական պետությունների, բայց երբեմն նաև մրցակցում էին տարածքների և ազդեցության համար։
  • Համառոտ ներկայացրե՛ք Լևոն II-ին նախորդած Կիլիկիան իշախանների ամենակարևոր ձեռքբերումները

    Ռուբեն I-ը հիմք դրեց իշխանությանը, Կոստանդին I-ը ամրապնդեց պետությունը, Թորոս I-ը և Թորոս II-ը պայքարեցին Բյուզանդիայի դեմ և պահպանեցին անկախությունը
  • Ինչպե՞ս Լևոնը թագադրվեց Կիլիկիայում

    Լևոն II-ը թագադրվեց 1198 թվականին Տարսոնում՝ հանդիսավոր արարողությամբ և եկեղեցականների մասնակցությամբ։
  • Ներկայացրե՛ք Հեթումյան արքանների ամենակարևոր ձեռքբերումները

    Նրանք դաշինք կնքեցին մոնղոլների հետ, զարգացրին դիվանագիտությունը և տնտեսությունը, փորձեցին պաշտպանել երկիրը մամլուքներից։
  • Որո՞նք էին Կիլիկիան Հայաստանի կործանման պատճառները և հետևանքները

    Պատճառները՝ մամլուքների հարձակումներ, դաշնակիցների թուլացում, ներքին խնդիրներ։ Հետևանքը՝ 1375 թ․ Կիլիկիան ընկավ, և հայոց պետականությունը դադարեց գոյություն ունենալուց։