Лента блога

Рубрика: Երկրաչափություն 9

05․11․2024թ․

Նման եռանկյունների մակերեսների հարաբերությունը

Երկու նման եռանկյունների մակերեսների հարաբերությունը հավասար է նմանության գործակցի քառակուսուն:

Այսպիսով, եթե ΔABC∼ΔDEF, ապա SABCSDEF=k2

k թիվը, որը հավասար է նման եռանկյունների համապատասխան կողմերի հարաբերությանը, կոչվում է նմանության գործակից:

Lidziba.png

Այս պնդումից, մասնավորապես հետևում է, որ նման եռանկյունների մակերեսները հարաբերում են, ինչպես համապատասխան կողմերի քառակուսիները՝ 

SABCSDEF=(ABDE)2=(BCEF)2=(ACDF)2=k2

Խնդիրներ՝ 188, 189, 190

Рубрика: Հանրհաշիվ 9

04․11-08․11․2024թ․

Ոչ խիստ ռացիանալ անհավասարումներ

Վարժություն 199
Ոչ խիստ անհավասարումների լուծման համար՝ արմատները ներառում ենք միջակայքներում:

Վարժություն 200

1. x≤3/2

2. x≥7/2 

3. 4≤x≤8 

4. x≤-1-√57/4  կամ  x≥-1+√57/4 

Վարժություն 201

1. x≤-1 

2. -4≤x≤8 

3. x ≤7/2

Վարժություն 202

1. x≥1/2 

2. x≥-3 

3. x≤-4+√84/4

Վարժություն 203

1. x≥-2  կամ  x≤1/3

2. x≤-1  կամ  x≥5/4

Վարժություն 204

1. x≥-3  և  x≤1 

2. x≥4/5

Վարժություն 205

1. x≤-1 

2. x≥8 

3. x≠-3 

Վարժություն 206

1. x≤-3  կամ  x≥3 

2. x≤4 

Վարժություն 207

ա)  x≥2 և x≤-3 

բ)  x<4 

գ)  x≤-2 

դ)  x≥3-/-2

Վարժություն 208

ա)  -2<x<1 

բ)  x>-2 

գ)  x≤3 

դ)  x>4 

Վարժություն 209

ա)  x<2 

բ)  x≥3 

գ)  x<-1/2 

դ)  x≤0 

ե)  x≠4 

զ)  x>3

Վարժություն 210

ա)  -6≤x<4 

բ)  x≥1 

գ)  x≥3/2 

դ)  x>1

Վարժություն 211

ա)  x≠0 

բ)  x≥1 

գ)  x≤4 

դ)  x>-1  

Рубрика: Պատմություն 9

Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում։

Խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում տեղի ունեցավ 1920 թվականին, երբ, արդեն վերացնելով Հայաստանի առաջին հանրապետությունը, երկիրը ներգրավվեց Սովետական Ռուսաստանի ազդեցության գոտի։ 1920 թվականի աշնանը, երբ Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական իրավիճակը լարված էր, և Օսմանյան Թուրքիայի հետ պատերազմի արդյունքում հայկական բանակը խոցելի էր, Սովետական Ռուսաստանը սկսեց միջամտել հայկական գործերին։

1920 թվականի հուլիսի 5-ին, Լենինի իշխանության տակ գտնվող Սովետական Ռուսաստանը, որ արդեն զբաղեցրել էր Թուրքեստանը և այլ հարակից տարածքներ, կնքեց Մոսկվայի պայմանագիր Հայաստանի և Ռուսաստանի միջև, որի համաձայն Հայաստանին սպառնում էր ռուսական վերահսկողություն։ Սույն պայմանագիրը պետք է նախանշեր Հայաստանի ապագան սովետական միության կազմում։ Սովետական Ռուսաստանը սկսեց գործել Հայաստանի տարածքում՝ Հայաստանի ղեկավարությանը հրամայելով ընդունել սոցիալիստական կարգեր։

1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի խորհրդային զորքերը ներխուժեցին Երևան, և Հայաստանի կառավարությունը, բախվելով ուժեղ ռազմական ճնշման, հայտարարեց Սովետական իշխանության ընդունման մասին։ Այդ օրը նաև սկսվեց Հայաստանի խորհրդային կարգերի հաստատումը։ Այս իրադարձությունը նշանավորեց Հայաստանի անկախության վերջնական կորուստը և նրա դառնալը Սովետական Միության մաս։

Հայաստանի խորհրդային կարգերի հաստատման առաջին քայլերից էին մեծագույն սոցիալիստական բարեփոխումները՝ ազգային տնտեսության սերտ գրասենյակներ, քաղբռնությունը և կուսակցական ղեկավարությունը, որոնք բեկում դրեցին երկրի քաղաքական ու սոցիալական կյանքի մեջ։

Рубрика: English 9

November 4-8


1. English, Math, Music, Biology, Chemistry, History, Geography,

2.

Interest: Computer Science, English, Biology, Physics, Geography, History, Math, Chemistry, Music,

Difficulty: Chemistry, Physics, Math, Biology, English, Computer Science, Geography, History, Music

Usefulness: English, Math, Physics, Chemistry, Geography, History, Music

Biology,

Рубрика: Без рубрики

9-րդ դաս. նոյեմբերի 4-8 2024

Նախագծի անվանումը՝   <<Կենդանի  օրգանիզմի  քիմիան>>

Մասնակիցներ. Հետազոտական  վարժարանի  9-րդ դաս. սովորողներ

Բովանդակությունը.  Կենսական տարրերը` մակրո-, միկրո-, ուլտրատարրեր: Կենդանի և անկենդան  աշխարհների  նմանությունները  և  տարբերությունները: Բջջի  բաղադրությունը՝ կենսաբանորեն  ակտիվ  նյութերը  կյանքի  միավորում` բջջում:  Սպիտակուցների, Ճարպերի, ածխաջրերի, նուկլեինաթթուների  և  վիտամինների դերը կենդանի  օրգանիզմում:

Հարցադրումներ.

  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը (մակրո-, միկրո-, ուլտրատարրերը
    Մակրոտարրեր՝ C, H, O, N, P, S
    Միկրոտարրեր՝ Fe, Cu, Zn, Mn, Co, Mo, I
    Ուլտրատարրեր՝ Se, U, V, Ra
  • Կենդանի  աշխարհը  քանի՞ <<թագավորության>>  է  բաժանվում
    5 թագավորության
  • Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը,  ինչպիսի՞ կենսաբանորեն  ակտիվ  նյութեր  կան  նրա  բաղադրության  մեջ
    Սպիտակուցներ, լիպիդներ, ածխաջրեր, նուկլեինաթթուներ
  • Ինչպիսի՞  օրգանական  և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում
    Օրգանական՝ սպիտակուցներ, լիպիդներ, ածխաջրեր, նուկլեինաթթուներ
    Անօրգանական՝ ջուր, աղեր, հանքանյութեր
  • Ինչու՞  են  գիտնականներն  ասում. «Կյանքը սպիտակուցների  գոյության  ձևն  է…»
    Սպիտակուցները մասնակցում են կենսական գործընթացներին
  • Որո՞նք  են  սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների  գործառույթները  կենդանի օրգանիզմում:
    Սպիտակուցներ՝ կառուցվածքային նյութեր, մասնակցում են ֆերմենտների, հորմոնների ձևավորմանը
    Ածխաջրեր՝ էներգիայի աղբյուր, կազմում են բջջի կառուցվածքը
    Ճարպեր՝ էներգիայի պահեստ, մասնակցում են բջջի պատերի կազմին
    Նուկլեինաթթուներ՝ տեղեկության փոխանցում, բջջի բաժանում
    Վիտամիններ՝ անհրաժեշտ են նյութափոխանակության համար, հորմոնների և ֆերմենտների գործունեություն

Անհատական  աշխատանքներ՝<<Սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների  գործառույթները  կենդանի  օրգանիզմում>>:

Рубрика: Մայրենի 9

Նոյեմբերի 4

Բայ

Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ: Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:Օրինակ՝ Փոքրիկը առավոտները արթնանալուն պես ժամերով հենվում էր պատշգամբի ճաղին ու կարոտով նայում, թե արդյո՞ք բակում չի երևում ծերունին:Այս նախադասության մեջ թավ գրված բառերը բայեր են:

Բայերը լինում են դիմավոր և անդեմ:

Դիմավոր բայերը նախադասության մեջ դառնում են ստորոգյալ, անդեմ բայերը կարող են կատարել տարբեր պաշտոններ:

Բայի կազմությունը

Բայերը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր: Բայի սկզբնաձևն ունի ել, ալ վերջավորություն՝ Օրինակ՝ երգել, խաղալ: Դա կոչվում է անորոշ դերբայ: Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով: ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ- հիմքերը պարզ են, թեև արտագր — հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ- հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա: բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ -, հեռան -, կոտրատ-, կառուցվ-  հիմքերը ածանցավոր են: Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր:Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր:

Բայերն իրենց կազմում կարող են ունենալ ածանցներ, որոնք
կոչվում են բայածանցներ։
Բայածանցներն են՝
սոսկածանցներ (ան, են, ն, չ –հեռանալ, մոտենալ, գտնել, թռչել),
պատճառական ածանցներ (ացն, եցն, ցն –հեռացնել, մոտեցնել, թռցնել), բազմապատկական ածանցներ (ատ, ոտ, կոտ, տ –կտրատել, ջարդոտել, թռչկոտել, պատռտել),
կրավորական ածանց (վ — գրվել)։
Ածանցավոր են համարվում միայն այն բայերը, որոնց կազմում կա բայածանց։
Օրինակ՝ արտանկարել բայը կազմված է արտ- նախածանցից, նկար արմատից և անորոշ դերբայի -ել վերջավորությունից։ Այն ածանցավոր բառ է, բայց ածանցավոր բայ չի համարվում, որովհետև իր կազմում բայածանց չունի։ Բայերի կազմությունը որոշվում է անորոշ դերբայով, որովհետև բայի որոշ ձևերում ածանցներն ընկնում են։ Օրինակ՝ գտել է բայն ածանցավոր է, քանի որ անորոշում ունի ն սոսկածանցը՝ գտնել։
Կան հարադիր բայեր, որոնց բաղադրիչները գրվում են առանձին, օրինակ՝
ծափ տալ, դուր գալ։ Սրանք բարդ բառեր են, բայց որպես բայ՝ նրանց կազմությունը ևս որոշվում է բայածանցի առկայությամբ, օրինակ՝ վեր թռչել, գլխի ընկնել բայերը սոսկածանցավոր են, իսկ ձեռք բերել, հանկարծակիի գալ բայերը՝ պարզ, որովհետև բայածանց չունեն։
Պատճառական բայեր, բացի ացն, եցն, ցն ածանցներից, կարող են կազմվել
նաև տալ բայի հարադրությամբ, օրինակ՝ գրել տալ, վազել տալ։

Բայի անդեմ ձևերը կոչվում են դերբայներ։ Ժամանակակից հայերենում կա ութ դերբայ։

Դերբայը         ե խոնարհման        ա խոնարհման
անորոշ, -ել, -ալ           նկարել                       կարդալ
ենթակայական, -ող   նկարող                կարդացող
հարակատար, -ած      նկարած               կարդացած
համակատար, իս      նկարելիս              կարդալիս
անկատար, -ում եմ,        նկարում                կարդում
վաղակատար, -ել եմ   նկարել                  կարդացել
ապակատար,- ու եմ    նկարելու               կարդալու
ժխտական, -ի, -ա        նկարի                    կարդա

Անորոշ դերբայը կազմվում է -ել կամ -ալ վերջավորություններով։ Ըստ դրա՝ բայերը լինում են -ե խոնարհման (կամ լծորդության) և -ա խոնարհման։
Անորոշ, ենթակայական, համակատար, հարակատար դերբայները կարող են բառակապակցության և նախադասության մեջ հանդես գալ որպես առանձին անդամ, օրինակ՝ վազող երեխա, նկարող մարդ, փորագրված նախշ, կարդալ գիրքը։ Այս դերբայները կոչվում են անկախ։

Անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական դերբայներըգործածվում են միայն օժանդակ բայերի հետ՝ կազմելով եղանակային ժամանակաձևեր և նախադասության մեջ գործածվելով միայն որպես ստորոգյալներ, օրինակ՝ գրում եմ, կարդացել եմ, կարդալու եմ, չեմ կարդա։ Այս դերբայները կոչվում են կախյալ կամ ձևաբայեր: 

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։

նստած, ներս քաշած, հենած, թողնելու, չարին,

2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են շարժվում դեպի ծանծաղուտը։

սուզվելու, քշելիս, փախչում, գիտեն, ընկերացնում, սուզվել, գիտեն, քշում, շարժվում

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, , փոշոտել

1. որոնել
2. հայտնել
3. հորինել
4. մթնել
5. զանազանել
6. ճանաչել
7. շնչել
8. կանաչել
9. ընդհատել
10. ցատկոտել

Рубрика: Կենսաբանություն 9

Դաս 8(04.11-08.11)

Կրկնել հոկտեմբեր ամսվա անցած թեմաները`ԴՆԹ և ՌՆԹ, դրանց կառուցվածքը, ֆունկցիաները,նյութափոխանակությունը` սպիտակուցների սինթեզ, ֆոտոսինթեզ,  կարգի բերել բլոգները, պատրաստվել բանավոր հարցմանը։ ✅

Рубрика: Ֆիզիկա 9

9-րդ դասարան 28.10-01.11 2024թ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ՕՀՄԻ ՕՐԵՆՔ

Կազմենք շղթա՝ հոսանքի աղբյուրին հերթականորեն միացնելով հաղորդիչներ, որոնք միմյանցից տարբերվում են երկարությամբ, հաստությամբ կամ նյութի տեսակով:  Հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը  չափենք ամպերաչափի օգնությամբ:

Screenshot_1 (2)

Փորձը ցույց է տալիս, որ միևնույն հոսանքի աղբյուրի, այսինքն նույն լարման դեպքում տարբեր հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը տարբեր է: Այսինքն նրանք տարբեր կերպ են հակազդում իրենց միջով անցնող հոսանքակիր մասնիկներին:

Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում  R տառով:

Փորձը ցույց է տալիս, որ գլանաձև  հաղորդչի դիմադրությունը տվյալ ջերմաստիճանում կախված է նրա L երկարությանից, S լայնական հատույթի մակերեսից և նյութի տեսակից: Ընդ որում, հաղորդչի դիմադրությունը նրա L երկարությունից կախված է ուղիղ համեմատականորեն, իսկ S լայնական հատույթի մակերեսից՝ հակադարձ համեմատականորեն: R=ρl/S

Էլկտրական շղթայով հոսանքի անցումը բնութագրում են երեք մեծություններ. I՝ հոսանքի ուժը,U՝ լարումը,R՝ դիմադրությունը: Այս մեծությունների միջև գոյություն ունի կապ, որը որպես օրենք սահմանել է Գ. Օհմը 1827թ.-ին:

Անփոփոխ դիմադրության դեպքում տեղամասով անցնող հոսանքի ուժն ուղիղ համեմատական է լարմանը:

Այսինքն, որքան մեծ է U լարումը շղթայի տեղամասի ծայրերում, այնքան մեծ է նրանով անցնող I հոսանքի ուժը, և I(U) կախման գրաֆիկը իրենից ներկայացնում է ուղիղ գիծ:

Անփոփոխ լարման դեպքում հոսանքի ուժը հակադարձ համեմատական է դիմադրությանը:

Հոսանքի ուժը շղթայի տեղամասում հավասար է այդ տեղամասի լարման և նրա դիմադրության հարաբերությանը: I=U/R

Օհմի օրենքից ստացվում է, որ դիմադրության նվազման դեպքում հոսանքի ուժն աճում է, և եթե հոսանքի ուժը գերազանցի տվյալ շղթայի համար թույլատրելի արժեքը, ապա շղթային միացված բոլոր սարքերը կարող են շարքից դուրս գալ: Այդպիսի իրավիճակ առաջանում է կարճ միացման դեպքում, երբ շղթայի երկու կետորը միացվում են շատ փոքր դիմադրություն ունեցող հաղորդիչով: Կարճ միացումը կարող է հրդեհի պատճառ դառնալ:

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված  էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք:

880,000 ջուլ

2․Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք:

0.04 Վ 

3․ Փորձարարը պետք է չափի էլեկտրական լարումը ջերմատաքաչուցիչի ծայրերին: Ո՞ր դեպքում է նա ճիշտ միացրել վոլտաչափը շղթային:


Վոլտաչափը պետք է միացնել զուգահեռ:

4․Որոշեք Երևանից Գորիս  ձգվող 12 մմ² լայնական հատույթի մակերես ունեցող երկաթե հաղորդալարի դիմադրությունը, եթե այդ քաղաքների միջև հեռավորությունը 240 կմ է: Երկաթի տեսակարար դիմադրությունը 0.1 Օմ·մմ²/մ է:

2000 Օմ

5․Ինչի՞ է հավասար 620 Օմ դիմադրություն ունեցող պարույրով անցնող հոսանքի ուժը, եթե նրա ծայրերում կիրառված լարումը 12 Վ է:

19.35 մԱ

Տանը՝ դաս 11,12, գրել թեմատիկ հարցեր և խնդիրները, հրապարակել անհատական բլոգներում։

  1. Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում էլեկտրական փակ շղթայում:

    Էլեկտրական էներգիա
    Մեխանիկական էներգիա
    Ջերմային էներգիա
    Լույսի էներգիա
  2. Ի նչ է հոսանքի աշխատանքը:

    A=U*I*t 
  3. Որ ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական լարում: Գրեք լարումը սահմանող մաթեմատիկական բանաձևը:

    Q=I*t
  4. Ինչպե’ս է սահմանվում լարման միավորը’ վոլտը: Լարման
    ի նչ միավորներ են գործածական:


    Լարման միավորը՝ վոլտ (V), սահմանվում է որպես մեկ կուլոնի լիցքի տեղափոխման համար պահանջվող էներգիայի (ջոուլ) միավոր: Գործածական այլ միավորներ են՝ միլիվոլտ (mV) և կիլովոլտ (kV):
  5. Ո’ր էլեկտրական սարքն են անվանում վոլտաչափ:

    Վոլտաչափը սարք է, որը չափում է լարումը շղթայում։
  6. Շղթայի տարրերի ո’ր միացումն են անվանում զուգահեռ: Ինչպե’ս է վոլտաչափը միացվում շղթայի հետազոտվող տեղամասին:

    Զուգահեռ միացում է այն, երբ էլեկտրական սարքի սեղմակներից մեկը միացվում է շղթայի տեղամասի մեկ ծայրին, իսկ մյուսը՝ մյուս ծայրին: Վոլտաչափը պետք է միացվի այսպես, որպեսզի չափի հետազոտվող տեղամասի լարումը:
  7. Ի նչ սխալներ կան պատկերված սխեմայում:

    Վոլտաչափի սեղմակները պետք է միացվեն հետազոտվող տեղամասին զուգահեռ: Եթե սխեմայում դա չի երևում, ապա պետք է ուղղել:
Рубрика: Ռուսերեն 9

Заруби на носу!

  1. Солнце взошло, но прохлада всё ещё держалась.
  2. Но вот опять хлынули играющие лучи, и величаво поднялось могучее светило.
  3. Тучи закрыли небо, и пошёл дождь.
  4. Стало совсем прохладно, поэтому мы пошли домой.
  5. Прошло около часа, и огонь погас, но мы не расходились.
  6. Сверкала молния, гремел гром, и шёл сильный дождь.
  1. Снег сошёл, но трава ещё не зеленеет.
  2. Яблоня отцвела давно, а липа только начала цвести.
  3. Ворона вьёт себе гнездо, а кукушка кладёт свои яйца в чужие гнезда.
  4. Дождь перестал, но туман ещё держался.
  5. Морковь сладкая, а редька горькая.
  6. Я хотел уснуть, но мешали комары.


Солнце пряталось за холодные вершины, и беловатый туман начинал расходиться в долинах. То скрипнет дверь, то тихо откроется калитка. День безветренный, и морозец крепкий. Трудишься ты много, да пользы в этом нет. Не удалась охота, зато исхожены и изучены новые места. Твои мы речи слушать рады, но только ты от нас подальше пой. То осторожные шаги слышны, то чей-то шепот доносится. Еще земли печален вид, и воздух уж восною дышит. Солнце еще не вышло из-за гор, но лучи его уже золотили верхушки деревьев.

5.

  1. То падал туман, то припускал косой крупный дождь
  2. Или я совершенно ошибался в вас, или вы в состоянии выслушать правду
  3. То светило солнце, то шёл дождь
  4. То ветер подует и тронет верхушки, то лягушки зашелестят в прошлогодней траве, то за стеной часы пробьют четверт
  5. Не то туман стелется над лугом, не то мелкий дождик моросит вдали

6.

  1. Друзья идут купаться, нырять, кувыркаться и на пляже загорать.
  2. Наступила весна, и прилетели с юга птицы.
  3. Воробьи, синицы и ласточки кружились, чирикали и щебетали.
  1. В мае прошли первые грозы, и от обильных дождей весело зазеленела земля, а на цветущих ветках распевали птички.
  2. 4. Мы смотрели на яркое солнце и голубое небо, слушали весёлый щебет птиц и чувствовали лёгкий весенний ветерок.
Рубрика: Ֆիզիկա 9

14․10-18․10 2024թ․ Հոսանքի ուժ: Ամպերաչափ: Էլեկտրական լարում: Վոլտաչափ։

Էլեկտրական հոսանքի ազդեցությունները կարող են լինել թույլ կամ ուժեղ, ունենալ իրենց քանակական բնութագիրը:

Էլեկտրական հոսանքը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հոսանքի ուժ:

Հոսանքի ուժը ցույց է տալիս հողորդիչի լայնական հատույթով մեկ վայրկյանի ընթացքում անցնող լիցքի քանակը:

Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա ադպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:

Հաստատուն հոսանքի ուժը նշանակում են I  տառով:

Հաստատուն հոսանքի ուժը դրական սկալյար մեծություն է, որը հավասար է հաղորդչի լայնական հատույթով հոսանքի ուղղությամբ t ժամանակում անցած q լիցքի հարաբերությանը այդ ժամանակին:

I=q/t (1)

Միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորը կոչվում է ամպեր(Ա), ի պատիվ ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Ամպերի (1775-1836թ.): 

mediapreview.jpg

Ամպերի սահմանման հիմքում ընկած է հոսանքի մագնիսական ազդեցությունը: 1Ա-ին զուգահեռ հաճախ գործածվում են 1մԱ =10−3Ա և 1մկԱ =10−6Ա  միավորները:

Հոսանքի ուժի միջոցով, եթե այն հայտնի է, կարելի է որոշել t ժամանակում հաղորդիչով անցնող լիցքի մեծությունը.

q=I⋅t (2)

(2) բանաձևը թույլ է տալիս սահմանել էլեկտրական լիցքի միավորը՝ կուլոնը (Կլ).  1Կլ=1Ա⋅1վ=1Ավ

Մեկ կուլոնն այն լիցքն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով 1 վայրկյանում, երբ հոսանքի ուժը հաղորդչում  1Ա է: 

Հոսանքի ուժը չափում են հատուկ սարքի՝ ամպերաչափի կամ միլիամպերաչափի միջոցով: 

DOC000697281.jpg
M4250.jpg

Ամպերաչափի պայմանական նշանն է`

el-pr14.gif

Ամպերաչափն այնպես է կառուցված, որ շղթային միացնելիս, հոսանքի ուժը շղթայում գրեթե չի փոխվում: Ամպերաչափը էլեկտրական շղթային միացնելու ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.

Ամպերաչափը միացնում են հաջորդաբար էլեկտրական շղթայի այն բաղադրիչին, որի հոսանքի ուժը պետք է չափեն:

Ընդ որում, ոչ մի նշանակություն չունի ամպերաչափը միացվել է հետազոտվող սպառիչի աջ, թե ձախ կողմում: Հետևաբար, հոսանքի ուժը շղթայի հաջորդաբար միացված տեղամասում նույնն է:

Ամպերաչափի «+» սեղմակը անհրաժեշտ է միացնել այն հաղորդալարի հետ, որը գալիս է հոսանքի աղբյուրի դրական բևեռից, իսկ «−» նշանով սեղմակը՝ այն հաղորդալարի հետ, որը գալիս է բացասական բևեռից:

Screenshot_4.png

Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է, որն առաջանում է, երբ էլեկտրական դաշտի կողմից նրանց վրա ուժ է ազդում և հետևաբար աշխատանք է կատարվում: Հոսանքի աշխատանքը համեմատական է տեղափոխված լիցքի քանակին՝ q-ին, հետևաբար նրա հարաբերությունը այդ լիցք քանակին հաստատուն մեծություն է և  կարող է բնութագրել էլեկտրական դաշտը հաղորդչի ներսում: Այդ ֆիզիկական մեծությունը կոչվում է լարում և նշանակվում է U տառով: 

Լարումը  ցույց է տալիս տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելիս էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:

Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի  հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին: U=A/q 

Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ (Վ) հոսանքի առաջին աղբյուր ստեղծող Ա. Վոլտայի պատվին:

1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:

Վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ։

Վոլտաչափի «+» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացված է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «−» նշանով սեղմակը՝ բացասական բևեռին: 

v
54

Թեմատիկ հարցեր և խնդիրներ

1․Ինչու՞ է անհրաժեշտ սահմանել հոսանքի քանակական բնութագիրը։

Հոսանքի քանակական բնութագիրը անհրաժեշտ է, քանի որ այն թույլ է տալիս չափել հոսանքի ուժը և ապահովել էլեկտրական համակարգերի արդյունավետ և անվտանգ աշխատանք:

2․ Ինչո՞վ է տարբերվում ազատ լիցքակիրների ուղղորդված շարժումը քաոսային շարժումից։

Ազատ լիցքակիրների ուղղորդված շարժումը բնորոշվում է այն հանգամանքով, որ լիցքակիրները շարժվում են միակի ուղղությամբ, ինչի արդյունքում ստեղծվում է էլեկտրական հոսանք, մինչդեռ քաոսային շարժման դեպքում լիցքակիրները շարժվում են պատահական, տարբեր ուղղություններով, ինչը չի առաջացնում հոսանք:

3․ Ո՞ր հոսանքն են անվանում հաստատուն։

Հաստատուն հոսանքը կոչվում է այն հոսանքը, որի ուժը (լիցքակիրների քանակը, որը անցնում է որոշակի կետով) ժամանակի ընթացքում չի փոխվում և մնում է նույն մակարդակում:

4․ Սահմանել հաստատաուն հոսանքի ուժը։ Ի՞նչ է ցույց տալիս հոսանքի ուժը, և ո՞րն է նրա միավորը։
Հաստատուն հոսանքի ուժը սահմանվում է որպես էլեկտրական հոսանքի այն ուժը, որը հոսանքի միջոցով անցնում է որոշակի հատվածով: Այն ցույց է տալիս լիցքակիրների (էլեկտրոնների) քանակը, որոնք անցնում են այդ հատվածով մեկ վայրկյանում: Հոսանքի ուժի միավորը՝ Ամպ (Ա):

5․ Ինչպե՞ս է սահմանվում լիցքի միավորը՝ կուլոնը։
Լիցքի միավորը՝ կուլոնը, սահմանվում է որպես այն լիցքը, որը կայանում է 1 Ամպ հոսանքի միջոցով անցնելով մեկ վայրկյան:

6․ Ո՞ր սարքն են անվանում ամպերաչափ։ Ո՞ր երևույթի վրա է հիմնված նրա աշխատանքը։

Ամպերաչափը սարքն է, որը մագնիսական ուժի վրա հիմնված է և օգտագործվում է էլեկտրական հոսանքի ուժը չափելու համար։

7․Որքա՞ն է նկարում պատկերված ամպերաչափի սանդղակի բաժանման արժեքը :
Ամպերաչափի սանդղակի բաժանման արժեքը կախված է սարքից, պետք է նշել կոնկրետ սարքի սանդղակում։

M4250.jpg

8․Հաշվեք կայծակի տևողությունը, եթե 30000Ա հոսանքի ուժի դեպքում կայծակի խողովակի ընդլայնական հատույթով անցնում է 60 Կլ լիցք:
0.002 վրկ

9․Որոշեք ջեռուցման սալիկում հոսանքի ուժը, եթե 5 րոպեում նրանով անցել է 1000 Կլ լիցք:

pbig_12218.jpg


3.33 Ա

10․ Էլեկտրական սրճեփ շղթայում հոսանքի ուժը 1.4 Ա է:

Որքա՞ն լիցք կանցնի նրա ջեռուցիչ  տարրով 10 րոպեում:

1f24f3886d251eb052bd7da05c853a36.jpg


840 Կլ

11․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված  էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք:

880 Ջ

12․Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք:

40 Վ