Рубрика: էկոլոգիա 10

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. Բնության ու համայնքների ճակատագիրը

Նախագծի նպատակը

  • Սովորողները կվերլուծեն հանքարդյունաբերության ազդեցությունը բնության, համայնքների և երկրի զարգացման վրա՝  հիմնվելով փաստերի, փաստագրական ֆիլմերի, բանավեճերի և իրենց իսկ հետազոտական աշխատանքի  և ճամփորդության վրա։
  • Կներկայացնեն համապարփակ դիրքորոշում, առաջարկներ կամ ստեղծագործական նյութեր թեմայի վերաբերյալ։

📽️ Փուլ 1․ Տեսանյութերի դիտում

Առաջադրանք 1

Ֆիլմերի վերլուծության համար լրացրեք հարցաթերթը։

Առաջադրանք 2՝ ՀՀ հանքերը

Գրել վերլուծական հոդված՝ ընտրելով հետևյալ վերնագրերից մեկը և հրապարակել բլոգում

    1. Հանքարդյունաբերություն, թե հանքակերություն

      Հայաստանում հանքարդյունաբերությունը կարևոր է տնտեսության համար, բայց չափազանց շահագործումը վնասում է բնությանը։ Պետք է պատասխանատու հանքարդյունաբերություն
    2. Հանքարդյունաբերության այլընտրանքը

      Այլընտրանք կարող է լինել վերականգնվող էներգիան՝ արևային և քամու, որոնք չեն վնասում բնությանը:
    3. Հանքերը և դրանց հետևանքով վերացող գետերը

      Հանքերի պատճառով աղտոտվում և ցամաքում են գետերը, հատկապես Սյունիքի և Լոռու մարզերում

    4. Հանքարդյունաբերության վնասակար հետևանքները շրջակա միջավայրի վրա

      Աղտոտվում են հողերը, ջրերը և օդը, ինչը ազդում է մարդկանց առողջության վրա
    5. Հայաստանի հանքերի աշխարհագրական տարածումը

      Հանքերը հիմնականում գտնվում են Սյունիքում, Լոռիում, Վայոց ձորում և Արարատում

    6. Հիվանդությունները հանքարդյունաբերության պատճառ

      Հանքային փոշին և քիմիական նյութերը առաջացնում են շնչառական և մաշկային հիվանդություններ

Քննարկում-բանավեճ

  • Հանքարդյունաբերություն, թե բնապահպանություն

    Մի մասը համարում է, որ հանքարդյունաբերությունը կարևոր է տնտեսության համար, իսկ մյուսը՝ որ բնապահպանությունը պետք է առաջնային լինի։ Պետք է գտնել հավասարակշռություն՝ զարգացնել տնտեսությունը, բայց չվնասել բնությանը։

Առաջադրանք 3՝ Ամուլսար

Գրել վերլուծական հոդված՝ ընտրելով հետևյալ վերնագրերից մեկը և հրապարակել բլոգում

1. Lydian ընկերության գործունեությունը
Lydian Armenia ընկերությունը ղեկավարում էր Ամուլսարի ոսկե հանքի նախագիծը Հայաստանում։ Ընկերությունը պնդում էր, որ նախագիծը ապահովում է ներդրումներ և աշխատատեղեր։

2. Որ օրենքներ են խախտվել
Խախտվել են շրջակա միջավայրի գնահատման և հանրային քննարկումների կանոնները, թույլտվություններ տրվել են առանց լիարժեք անկախ գնահատման։

3. Քաղաքացիական հայացք՝ բնապահպանության տեսանկյունից
Ես կարծում եմ, որ նախ պետք է պահպանել բնությունը, պաշտպանել ջրային և էկոլոգիական համակարգերը, և միայն հետո մտածել հանքի շահագործման մասին։

4. Նախկին և ներկա իշխանությունների դիրքորոշումները
Նախկին իշխանությունները աջակից էին նախագծին՝ որպես տնտեսական հնարավորություն, իսկ ներկայիս իշխանությունները, հանրային ճնշման ազդեցությամբ, ժամանակավորապես կասեցրին աշխատանքները, բայց որոշեցին վերաբացնել հանքը։