Рубрика: Պատմություն 10

Պատմության 10-րդ դասարանի առաջադրանքներ ապրիլի 26 մայիսի 3

Ծանոթացե՛ք հետևյալ թեմային՝ «Հայաստանը 11-րդ դարի երկրորդ կեսին»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Պարզաբանե՛ք Բագրատունիների կենտրոնացված պետության թուլացման պատճառները։
    Բագրատունիների պետությունը թուլացավ, որովհետև իշխանները կռվում էին իրար հետ, պետությունը բաժանվում էր մասերի, նաև Բյուզանդիան ու թշնամիները հարձակվում էին։
  • Ե՞րբ, որտե՞ղ և ո՞ւմ կողմից ստեղծվեցին ենթակա թագավորությունները։ Դրանցից ո՞րն էր ամենահզորը։
    Վասպուրականի թագավորությունը ստեղծվեց 908 թ․ Արծրունիների կողմից, Կարսինը՝ 963 թ․ Բագրատունիների կողմից, Տաշիր-Ձորագետինը՝ 978 թ․ Գուրգեն Բագրատունու կողմից, Սյունիքինը՝ 987 թ․ Սյունիների կողմից։ Ամենահզորը Վասպուրականն էր։
  • Ի՞նչ քաղաքականություն էր վարում բյուզանդիան Հայաստանի նկատմամբ։ Ի՞նչո՞ւ հաջողություն ունեցան բյուզանդացիների ծրագրերը։
    Բյուզանդիան ուզում էր գրավել Հայաստանը և վերացնել հայկական պետությունը։ Նրանց ծրագրերը հաջողվեցին, որովհետև հայ իշխանները միասնական չէին։
  • Ներկայացրե՛ք Անիի թագավորության թուլացման և անկման պատմությունը։
    Անիի թագավորությունը թուլացավ գահի համար կռիվների պատճառով։ 1045 թ․ Բյուզանդիան գրավեց Անին և Բագրատունյաց թագավորությունը անկում ապրեց։

Հայոց պատմութուն 10, էջեր 176-179