Եթե օրենքները գործեն․ Բոլոր քաղաքներում կգործեն մաքրման կայաններ, և կոյուղաջրերն այլևս լիճ չեն լցվի։ Ջրի մակարդակը կբարձրանա, ափերը կմաքրվեն թփերից ու աղբից։ Սևանի իշխանն ու կողակը նորից կշատանան, քանի որ որսագողությունը կդադարի։ Սևանը կդառնա մաքուր ու ժամանակակից հանգստավայր, որտեղ ջուրը թափանցիկ է ու անվտանգ։
Եթե շարունակենք նույն ձևով աղտոտել․ Լիճն ամեն ամառ կծածկվի գարշահոտ կանաչ ջրիմուռներով ու վերջնականապես կճահճանա։ Ջուրը կդառնա վտանգավոր թե՛ լողալու, թե՛ ոռոգման համար։ Թթվածնի պակասից ձկները կվերանան, իսկ ափերին կլինի միայն տհաճ հոտ ու աղբ։ Ոչ ոք չի ցանկանա ապրել կամ հանգստանալ մեռնող լճի կողքին։