Ֆիլմի ռուսերեն և անգլերեն տարբերակները:
Առաջադրանքներ
1․ Հարցադրումներ ֆիլմի մասին
- Ինչպիսի գեղեցկություն ենք տեսնում ֆիլմում, և ինչ զգացողություններ են առաջանում դրա դիտման ընթացքում։
- Ի՞նչ կերպ է մարդն ազդում բնական միջավայրի վրա։
- Ինչ կապ կա կենսաբազմազանության կորստի և մարդկային գործունեության միջև։
- Ո՞ր մասն է քեզ առավել մեծ ազդեցություն թողել և ինչու։
- Ինչ լուծումներ են առաջարկվում ֆիլմում։ Դրանք իրատեսակա՞ն են։
- Եթե քեզ հարցնեին՝ «Ի՞նչ կարող է անել մեկը մեր քաղաքից մոլորակը պաշտպանելու համար», ի՞նչ կպատասխանեիր։
2․ Բլոգային առաջադրանքներ
- Դիտելու ընթացքում նշումներ անել․ Ըստ հատվածների բաժանել ֆիլմը և յուրաքանչյուր մասից դուրս գրել՝ 1 դրական երևույթ (բնության գեղեցկություն) և 1 բացասական երևույթ (մարդու ներգործություն)։
Դրական անտառներ, բացասական անտառահատում։
Դրական կենդանիներ, բացասական որս։
Դրական մաքուր ջուր, բացասական աղտոտում։ - Նամակ մոլորակին․ Գրել նամակ Երկրին՝ որպես մարդ, ով փորձում է հասկանալ իր սխալները
Սիրելի Երկիր, ներիր մեզ մեր սխալների համար։ Ես խոստանում եմ քեզ պահպանել և սիրել։ - «Ի՞նչ կլինի, եթե…» բլոգային պատում ․ Նկարագրել մոլորակը 100 տարի անց՝ լավ կամ վատ տարբերակով՝ կախված մեր վերաբերմունքից
Եթե պաշտպանենք մոլորակը՝ կունենանք մաքուր կյանք, իսկ եթե ոչ՝ կկորցնենք բնությունը։