Лента блога

Рубрика: Մայրենի

Գործնական քերականություն

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական։

Որոշյալ դերանուններ
Որոշյալ դերանունները, առանց կոնկրետ անվանելու, ցույց են տալիս տվյալ դեպքում հայտնի, որոշակի անձեր, առարկաներ, հատկանիշներ, դրանց ամբողջությունը կամ ամբողջության մեջ մտնող առարկաներն ու անձերը առանձին-առանձին։ Որոշյալ դերանուններից են ամեն մի, ամեն մեկը, ամեն(ը), ամենքը, բոլոր(ը),յուրաքանչյուր(ը), յուրաքանչյուր ոք, ողջ(ը), ամբողջ(ը), համայն և այլն։ Հատկանշային իմաստով որոշյալ դերանունները չեն հոլովվում, իսկ առարկայանիշ իմաստ արտահայտողները հոլովվում են։ Դրանք հոլովվում են գոյականի նման:

Անորոշ դերանուններ
Անորոշ դերանունները ցույց են տալիս տվյալ իրադրությունում անորոշ, անհայտ անձեր, առարկաներ, հատկանիշներ առանց դրանք անվանելու։ Անորոշ դերանուններից են՝ երբևէ, ինչ-որ, ինչ-ինչ, մի, մի քանի, ինչ-որ մի, ոմն, որևէ, որևիցե, որոշ և այլն։ Առարկայնիշ անորոշ դերանունները հոլովվում են, օրինակ՝ մի քանիսը – մի քանիսի – մի քանիսին – մի քանիսը – մի քանիսից – մի քանիսով – մի քանիսում։ Ոմն դերանունն արտահայտում է հատկանշային իմաստ. նշանակում է ինչ-որ, օրինակ՝ Քեզ նամակ է ուղարկել ոմն Հարություն։ Ոմն-ը չի հոլովվում։ Ոմանք դերանունը, որը ոմն-ի հոգնակին է, անձնանիշ է և նշանակում է մի քանիսը, օրինակ՝ Ոմանք առանձնացան իրենց կատարած փայլուն աշխատանքով։ Ոմանք-ը հոլովվում է ց հոլովմամբ՝ ոմանք-ոմանց-ոմանց-ոմանց ոմանցից-ոմանցով։

Ժխտական դերանուններ

Ժխտական դերանունները ցույց են տալիս տվյալ իրադրությունում ժխտվող անձեր, առարկաներ, մասամբ էլ հատկանիշներ առանց դրանք անվանելու։ Ժխտական դերանուններն են՝ ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը։ Սրանց յուրահատկությունն այն է, որ այս դերանունների հետ բայերը դրվում են ժխտական ձևերով, օրինակ՝ Ոչ ոք չհեռացավ։ Ժխտական դերանուններից ոչ մի-ն չի հոլովվում, իսկ մյուսները հոլովվում են գոյականների նման:

Առաջադրանքներ

1. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են որոշյալ:
1. միմյանց, յուրաքանչյուր, ինչ, երբ
2. ամեն ինչ, համայն, ամեն մի, ողջ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

2.  Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են հարաբերական:
1. ով, ինչ, երբ, սույն
2. ողջ, քանի, ինչու, որ
3. որտեղ, քանի, ինչպես, ինչու
4. իրար, որերորդ, քանիսը, այլ

3. Ո՞ր շարքի բոլոր դերանուններ են ցուցական:
1. ողջ, ամբողջ, միևնույն, ամենայն
2. համայն, սույն, միևնույն, ինչ
3. այսպես, այդպես այնպես, որքան
4. սա, դա, նույնտեղ, այնչափ

4. Դո՛ւրս գրել դերանունները և խմբավորե՛լ ըստ տեսակների։ Հոլով, թիվ կամ դեմք ունեցող դերանունների դեպքում նշե՛լ դրանք։
Մկան թագավորը հրաման է տալիս, կանչում իր մոտ չղջիկին և ասում. «Ա՛յ անպիտան, դու մուկ ես, ո՞ւր ես թաքնվում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում թևերը և ասում. «Ես ինչի՞ պիտի տուրք տամ քեզ, չե՞ս տեսնում սրանք. Ես թռչուն եմ, ես որտեղի՞ մուկն եմ»։ Մկան թագավորը գրում է թռչունների թագավորին, թե այս տեսակ մի թռչուն կա. ինչի՞ դու նրանից տուրք չես վերցնում։ Թռչունների թագավորը սա որ լսում է, կանչում է չղջիկին, ասում. «Եթե թռչուն ես, մեր օրենքը ինչի՞ ես խախտում, ինչի՞ տուրք չես տալիս»։ Չղջիկը բաց է անում բերանը, ցույց տալիս ատամները և ասում. «Ես մուկ եմ, թռչունը բա ատամներ կունենա՞»։ Թռչունների թագավորը մնում է շվարած, գլուխը կորցրած։ Այսպես, չղջիկը, երկուսին էլ խաբելով, մինչև հիմա էլ իր համար հանգիստ ապրում է առանց տուրք տալու։

5. Առաջին երկու և վերջին երկու նախադասությունները դարձրո՛ւ մեկական նախադասություն, մի  նախադասություն էլ հանի՛ր և տեքստը փոխադրի՛ր երեք նախադասությամբ:
«Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից է: Այսօր դա գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ: Բայց բոլորը չեն, որ հասկանում են «ալոն»: Դա շատ ավելի հին է, քան հեռախոսը: Մինչև հեռախոսի գյուտն այդ բառը նավերի վրա է օգտագործվել՝ խոսափողով կանչերի ժամանակ: «Ալո» նշանակում է «լսում եմ»:

«Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից է, և այսօր դա գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ, որը նշանակում է «լսում եմ»․ մինչև հեռախոսի գյուտն այդ բառը նավերի վրա է օգտագործվել՝ խոսափողով կանչերի ժամանակ։ Բայց բոլորը չեն, որ հասկանում են «ալոն»: Դա շատ ավելի հին է, քան հեռախոսը:

6. Տեքստը փոխադրի՛ր  երեք-չորս նախադասությամբ:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ  ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում․ քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին․ նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է, նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում և այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ  ու նվաճեց հաղթողի պարգևը:Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

7. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:
Արագիլին հարցրին.
— Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
-Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
Հետևություն
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:
գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ  պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց  վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ  են, որ երբեք մի թռչունի չափ անգամ չեն մտածի  իրենց երկրի մասին:

Рубрика: Գրականություն

Գործնական քերականություն

1. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Դարբին, երբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, փրբուր, երբներանգ:

փրբուր – փրփուր
երբներանգ – երփներանգ

Բ. Խաբել, խաբեբա, շաբաթ, համբերել, համբուրել, համբույր, շամբուր, ճամբա:

շամբուր – շամփուր
ճամբա – ճամփա

Գ. Աղբյուր, եղբայր, ողբալ, աղբանոց, թուղբ:

թուղբ – թուխփ

2. Ստուգի՛ր՝ տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Թարգմանել, կարգ, մարգարիտ, պարգև, արգա, քրգջալ, թարգմանություն, մարգարե:

արգա – արքա
քրգջալ – քրքջալ

Բ. Կարագ, թագավոր, ծագում, հոգի, ճրագ, օգնել, հաքնել, սգավոր, նորոգել, մուգ (կապույտ), ավաք:

հաքնել – հագնել
ավաք – ավագ

3. Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Արդար, դրդել, զվարդ, արդյոք, որդի, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ, վաղորդյան, շքերդ, օրիորդ:

զվարդ – զվարթ
արդնանալ – արթնանալ
շքերդ – շքերթ

Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր, դադար, օդանցք, անօդևան, բացօդյա:

շանդահարել – շանթահարել
անօդևան – անօթևան

4. Պարզի՛ր, թե ուղղագրական ի՛նչ սկզբունքով է կազմվել բառաշարքը, և ավելացրո՛ւ նոր բառեր:

Անընթեռնելի, համընդհանուր, մեկընդմեջ, անըմբռնելի, անընդմեջ, մեկնդմիշտ, դասընկեր:

5. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

1. Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)
2. Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր անոթներն ու դուրս եկավ: (անօդ, անոթ)
3. Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարքը վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)
4. Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վարկը բարձր պահելու համար: (վարկ, վարք)

6. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

1. Իր անկյունում նստած՝ մռմռում էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում (մռմռալ, մրմռալ)
2. Սիրտը մրմռում էր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)
3. Իրենց ձյունափառ գագաթները երկինք են կառկառել ու սպասում են: (կարկառել, կռկռալ)
4. Բայց ինչո՞ւ եք անհամբեր կռկռում, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)
5. Նա անապատում բարբառում էր, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)
6. Անմիտ ու անշնորհք բռբռում ես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)

7. Փորձիր բացատրել, թե ինչո՛ւ տրված բառերը «և»-ով չեն գրվում:

ա) Եվա, Եվգինե, Եվրոպա, Եվրասիա, Եվդոկիա:

Այս շարքի բառերը չեն գրվում «և»-ով, որովհետև դրանք հատուկ անուններ են և գրվում են մեծատառով՝ «Եվ»-ով:

բ) եվրոպացի, համաեվրոպական, արևմտաեվրոպական, եվդոկիացի:

Այս շարքի բառերը չեն գրվում «և»-ով, որովհետև դրանք պարունակում են հատուկ անուններ, որոնք գրվում են մեծատառով՝ «Եվ»-ով, բայց այստեղ դառնում են փոքրատառ:

8. Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:

Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված):

Այս բառերի մեջ կա «եվ», բայց դրանք հատուկ անուններ չեն պարունակում: Այս բառերը բարդ բառեր են, որոնց գոյականներից մեկը վերջանում է «ե»-ով, իսկ մյուսը սկսվում է «վ»-ով:

Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:

Այս բառերը գրվում են «և»-ով, որովհետև դրանց արմատին ավելանում է ածանց, որը «թույլ» է և դրա «վ» տառը միանում է արմատի «ե»-ին ու դառնում է «և»:

Լրացուցիչ առաջադրանք

1. Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու
տառով:

Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնեվարդ,
արևելաեվրոպական, սևագրել, Եվրոպական, հևասպառ, ուղեվճար, ուղևոր:

Рубрика: Քիմյա

Քիմյա առարկաի հաշվետվություն

Գործնական աշխատանք N✓1

Ֆիզիկական և Քիմիական երևույթներ

Քիմիական Տարրերի Նշանները

Քիմիական տարրերի նշանները

Մարմին և Նյութ։ Քիմիական նյութերի Տարածվածությունը Բնության մեջ

Մաքուր նյութեր և խառնուրդներ։ Նյութերի մաքրումը

Գիտելիքների ստուգում

Պատասխանել հարցերին

7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ, ՔԻՄԻԱ 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Նյութի Բաղադրության Հաստատությունը։Տարրերի Զանգվածային Բաժինը

Рубрика: Պատմություն

Պատմության առարկայի հաշվետվություն

Խաչակրաց արշավանք

Առաջադրանք 1

Առաջադրանք , նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը, 7-րդ դասարան

Առաջադրանք, նոյեմբերի 11-18-ը, 7-րդ դասարան

Առաջադրանք, նոյեմբերի 21-28-ը, 7-րդ դասարան

Ավատիտիրական հասարակար։

Առաջադրանք, նոյեմբերի 1-8-ը, 7-րդ դասարան

Առաջադրանք, հոկտեմբերի 17-23-ը, 7-րդ դասարան

Ջոն Լոկ

Երկու առաքյալները Հայաստանում

Պատմություն

Рубрика: Հանրհաշիվ, Երկրաչափություն

Երկրաչափության և Հանրահաշիվ առարկաների Հաշվետվություն

Երկրաչափություն

Պարապունք 24

Պարապունք 23

Պարապմունք 21.

Պարապունք 20

Պարապունք 19

Պարապմունք 18.

Պարապունք 17

Պարապմունք 16.

Պարապմունք 15.

Պարապմունք 14.

Պարապմունք 13.

Պարապմունք 11.

Պարապմունք 9.

Պարապունք 7

Պարապմունք 6.

Պարապունք 3

Պարապմունք 2.

Պարապմունք 1.

Հանրահաշիվ

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում հանրահաշիվ առարկայիցՎերջնաժամկետը՝ դեկտեմբերի 23

Պարապունք 32

Պարապմունք 31.

Պարապունք 30

Պարապունք 29

Պարապունք 27

Պարապմունք 26.

Պարապմունք 25

Պարապմունք 24.

Պարապմունք 23.

Պարապունք 22

Պարապունք 21

Պարապմունք 20

Պարապմունք 19.

Ուսումնական Աշուն

Պարապմունք 18.

Պարապունք 17

Պարապմունք 16

Պարապմունք 12

Պարապմունք 10

Պարապմունք 9

Պարապմունք 7.

Պարապմունք 6

Պարապմունք 5.

Պարապմունք 5

Պարապմունք 4

Պարապմունք 2

Պարապունք 1