Лента блога

Рубрика: Երկրաչափություն

Պարապմունք 28

Թեմա՝ Զուգահեռ ուղիղներ
Աշխատանք
գրքից։
Էջ 57, համար 106-114

Զուգահեռ ուղիղներ

ոչ

Զուգահեռ են

Զուգահեռ են

Քանի որ AB և CD ուղիղները դուրս չեն գալիս մի կետից նրանք չեն կարող հատվել։

Ուղիղները հատելիս խաչադիր անկյուները հավասար են, այսինքն ուղիղները զուգահեռ են BC=AD, եթե երկու ուղիղներ հատվում են երրորդով, և խաչադիր կամ համապատասխան անկյունները հավասար են, կամ միակողմանի անկյունների գումարը հավասար է 180°-ի, ապա ուղիղները զուգահեռ են:

Զուգահեռ են։

Զուգահեռ չեն։

Քանի որ <BED=<BCA, որոնք համապատասխան անկյուններ են, հետևաբար DE//AC

Рубрика: Հանրհաշիվ

Պարապունք 36

Պարապմունք 36
Նախագիծ․ Գծային հավասարումներ
Աշխատանք դասագրքից
Համարներ՝ 328-330

1 x=5

2 x=0

x=-8/7

x=3

5/3

4/2



Օրվա խնդիրները։
Ի՞նչ թվանշանով է վերջանում 1-ից մինչև 23-ը ներառյալ բոլոր կենտ թվերի արտադրյալը

1

1. Պատի ժամացույցը, յուրաքանչյուր ժամը լրանալիս (օրինակ՝ ժամը 6:00-ին, 7:00-ին) խփում է ժամերի թվին համապատասխան անգամ։ Այն նաև մեկական անգամ խփում է 6:30-ին, 7:30-ին, 8:30-ին և այդպես շարունակ։ Քանի՞ անգամ կխփի ժամացույցը 7:55ր-ից մինչև 10:45ր-ն:

30


2.Դավիթն ուզում է պատրաստել լրիվ քառակուսի՝ օգտվելով միայն նկարում տրված պատկերից։ Օգտագործվող պատկերները չեն հատվում և դատարկ տեղեր չեն մնում։ Նվազագույնը քանի՞ այդպիսի պատկեր կարող է նա օգտագործել:

1

Подпись отсутствует
Рубрика: Հանրհաշիվ

Պարապմունք 35.

Նախագիծ․ Գծային հավասարումներ

1. Գտիր հավասարման արմատ։


1) x − 11 = 17
28

2) 6 + x = 2
-4

3) 12 + x = −6
-18

4) x + 13 = 5
-8

5) 7x = − 14
-2

6) −17x = 51
-3

7) 6x = 7;
7/6

8) 2x = −13

-13/2

9) −x = 2
-2

10) x + 2 =1
-1

2. Կրկնողություն
Գտիր արտահայտության արժեքը՝

1) (5a + 3)(5a − 3)=(5*2+3)(5*2-3)=13*7=91

երբ  a = 2;

2) (a − 2)(a + 6)=(-2-2)(-2+6)=-4*4=-16

երբ a = −2

3.Կրկնողություն
Աստղանիշի փոխարեն գրեք այնպիսի միանդամ, որ ստացվի հավասարություն
ա) 6a + 4b = 2 (3a + 2b)
բ) 10x − 15y =  5 (2x − 3y)

4.Կրկնողություն
Կատարեք բազմապատկումը

1) (a + 1)(a + 1)=a2+2a+1

2) (x + 1)(x + 2)=x2+3x+2

3) (2 + y)(y + 3)=2y+2*3+y*y+3y=2y+6+y*y+3y=5y+6+y2=y2+5y+6

4) (a + b)(a + b)=a2+2ab+b2

5) (1 + x)(1 − x)=12-x2=1-x2

6) (a − 2)(3 − a)=3a-a2-6-2a=a-a2-6

Oրվա խնդիրները։
5. Խանութն ստացավ ձեռքի 50 ժամացույց՝ մի մասը՝ երեք սլաքով (վայրկենասլաք ունեցող), իսկ մյուս մասը՝ երկու սլաքով (առանց վայրկենասլաքի): Բոլոր ժամացույցների սլաքների քանակը 123 էր: Խանութը յուրաքանչյուր տեսակից քանի՞ ժամացույց ստացավ:

50*2=100

123-100=23 3 սլաք

50*3=150

150-123=27 2 սլաք

6. Օպերատորներից առաջինը մուտքագրեց գրքի էջերի կեսը ու ևս կես էջ, երկրորդը՝ մնացածի կեսը ու ևս կես էջ: Այդպես շարունակելով՝ պարզվեց, որ վեցերորդ օպերատորին  բաժին հասավ 1 էջ: Քանի՞ էջից է բաղկացած գիրքը:

63 էջ

Рубрика: Պատմություն

ՎԱՀԱՆԱՆՑ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Կրկին կրոնափոխության փորձ


V դարի 60-ական թվականներին պարսկական արքունիքը վերսկսեց կրոնափոխության քաղաքականությունը: Հայաստանում և Վրաստանում ավելացվեցին հարկերը, պաշտոններից հեռացվեցին հայ և վրացի իշխանները: Այս անգամ պարսից արքան որոշել էր կրոնափոխության քաղաքականությունը այլ կերպ շարունակել։ Այդ նոր քաղաքականության հիմքում ընկած էր քրիստոնեությունն ուրացած և զրադաշտականություն ընդունած հայ նախարարներին պաշտոնների նշանակելը։ Այդպիսով պարսից իշխանությունը ձգտում էր խրախուսել կրոնափոխությունը Հայաստանում։
Այս փաստը հարուցեց ուխտապահ նախարարների և
հոգևորականության դժգոհությունը, որոնք ցանկանում էին հաղթական ավարտի հասցնել Վարդանանց պայքարը։


Վարդանանց գործի շարունակությունը

Կրոնափոխության, հայ և վրաց ժողովուրդներին բռնությունների ենթարկելու պարսից քաղաքականությունը պատճառ դարձավ հերթական ապստամբության։ Պատմիչ Ղազար Փարպեցին վկայում է, որ հայերը և վրացիները պատրաստվում էին միասնաբար ապստամբել պարսկական իշխանության դեմ:
Ապստամբության համար առիթ դարձավ վրաց Վախթանգ արքայի հրամանով Վազգեն բդեշխի սպանությունը։ Վրաց Վազգեն բդեշխն ամուսնացած էր Վարդան Մամիկոնյանի դստեր՝ Վարդենի-Շուշանիկի հետ։ Շուտով Վազգենը գնաց Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ հրաժարվեց քրիստոնեությունից։ Վերադառնալով հայրենիք՝ նա պահանջեց իր կնոջից՝
Շուշանիկից, որպեսզի նա նույնպես ուրանա քրիստոնեությունը և ընդունի զրադաշտականություն։ Սակայն, Վարդանանց ուխտի առաջնորդի դուստրը չկատարեց Վազգենի պահանջը։ Վազգենը փորձեց բռնությամբ ստիպել Շուշանիկին՝ կատարել իր պահանջը։ Չնայած սպառնալիքներին ու տանջանքներին՝ Շուշանիկը մշտապես հակառակվեց Վազգենի պահանջներին և նահատակվեց։ Ահա այս ոճրագործության և հավատուրացության համար Վազգենը սպանվեց Վախթանգի հրամանով։ Միաժամանակ, վրաց թագավոր Վախթանգը սկսել էր երկրից վտարել պարսկական կայազորները: Պարսից արքունիքը, այս լուրերը լսելով, Հայաստանում և Աղվանքում գտնվող իր զորքերին հրամայեց շարժվել Վիրք: Հայաստանի պարսկական զորամասերը կազմված էին հիմնականում հայ զինվորներից, որոնք որոշում են չենթարկվել պարսիկներին: Այսպիսի իրավիճակում 481 թ. հայ ուխտապահ նախարարները վճռում են ապստամբել ընդդեմ կրոնափոխության քաղաքականության և կռվել
հանուն ազատության։ Նրանք հետապնդում և երկրից վտարում են պարսից մարզպանին։ Ապստամբության ղեկավարությունը ստանձնում է սպարապետ
Վահան Մամիկոնյանը, իսկ մարզպան է նշանակվում Սահակ Բագրատունին։ Ապստամբության կենտրոն է դառնում Դվին քաղաքը: Դվին է տեղափոխվում նաև կաթողիկոսը։
Այսպիսով՝ հայ ժողովուրդը կրկին համախմբվում և դուրս է գալիս պարսից կառավարության դեմ՝ Ավարայրի հաղթանակը վերահաստատելու վճռականությամբ:


Ակոռիի ճակատամարտը
Նախկին մարզպան Ատրվշնասպը Ատրպատականից զորքով շարժվեց Հայաստան՝ դեպի Արաքս գետը: Հայ նախարարները կազմավորեցին փոքրաթիվ բանակ, որի հրամանատարներ նշանակվեցին Մամիկոնյան, Կամսարական և Գնունի նախարարական տների ներկայացուցիչները: Զորքի փոքրաթիվ
լինելու պատճառով հայկական ուժերի հրամանատարությունը խուսափում է Արարատյան դաշտում ճակատամարտ տալուց, և խնդիր է դրվում անցնել լեռնային պաշտպանության։ Այդ ռազմավարության նպատակն
էր՝ մարտերի անհաջող ընթացքի դեպքում անմատչելի լեռներում պատսպարվելու և այդկերպ պայքարը շարունակելու հնարավորություն ունենալ։ Հայկական զորքերին հաջողվեց մանր կռիվներով հակառակորդին
քաշել Մասիսի լանջեր և այստեղ՝ Ակոռի գյուղի մոտ, պատրաստվել վճռական ճակատամարտի: 481 թ. այս գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում պարսկական 7000-անոց զորքը պարտություն է կրում, սպանվում է նախկին մարզպանը։ Այս նույն ժամանակ հարևան Վրաստանում ևս ռազմական գործողությունները հաջող էին ընթանում: Վրաց զորքերը Վախթանգի գլխավորությամբ ազատագրում են երկիրը:

Ներսեհապատի ճակատամարտը
Ակոռիի ճակատամարտից հետո պարսկական մի
մեծ բանակ շարժվում է դեպի Հայաստան: 482 թ.գարնանը, սպարապետ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, հայկական բանակը շարժվում է դեպի Արտազ
գավառ՝ պարսկական զորքի առաջխաղացումը կանգնեցնելու համար։ Պարսկական բանակը նույնպես ձգտում էր վճռական խոշոր ճակատամարտի՝ հույս ունենալով կործանիչ հարված հասցնել ապստամբներին։ Երկու բանակներն իրար են հանդիպում 482 թ. մայիսին Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ՝ Ավարայրի դաշտից ոչ շատ հեռու: Վահան Մամիկոնյանը հայկական զորաբանակը բաժանում է երեք թևի.
ինքը գլխավորելու էր աջ թևը, կենտրոնում Սահակ Բագրատունին էր, իսկ ձախ թևն առաջորդելու էին Կամսարական իշխանները։ Մարտի վայր էր ժամանել նաև հայոց կաթողիկոս Հովհաննես Մանդակունին։ Ճակատամարտը սկսվում է պարսկական զորքի հուժկու հարձակումով, որից հետո հայկական զորքի
շարքերը փոքր-ինչ նահանջում են։ Որպեսզի հայ զինվորների շրջանում խուճապ չսկսվի, Վահան Մամիկոնյանը փորձում է այլ թևերից օգնության կանչել լրացուցիչ զորականների, սակայն նրանք, թեժ մարտի մեջ լինելով, չեն կարողանում օգնել նահանջած թևին։ Այդժամ ինքը՝ Վահան Մամիկոնյանը, համախմբելով իր ջոկատների ուժերը, հարձակվում է առաջ շարժված թշնամու վրա և ջախջախում։ Այնուհետև ամբողջ հայոց զորքն անցնում է հակահարձակման և փայլուն հաղթանակ տանում։ Հայ նախարարների և զինվորների շրջանում մեծ ցնծություն է տիրում։
Վահան Մամիկոնյանը Ներսեհապատի ճակատամարտից հետո իր բանակը տեղափոխում է Ծաղկոտն գավառի Վարշակի ջերմուկների շրջան, որը
հայկական զորքերի հանգստի համար նախատեսված վայրերից էր: Հայկական բանակին, սակայն, չի հաջողվում այստեղ հանգստանալ. Վրաստանից լուր է
հասնում, որ պարսկական զորքերն Աղվանքից շարժվում են Վրաստան, և Վախթանգը խնդրում է հայերի օգնությունը: Ըստ պայմանավորվածության՝ վրաց ապստամբներին պետք է օգնության հասնեին նաև
հոները:


Ճարմանայի ճակատամարտը
Հայկական բանակը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ շտապում է դեպի Վրաստան: Այստեղ պարզվում է, որ հոները չեն կատարում իրենց խոստումը և օգնության չեն գալու: Հայ-վրացական համատեղ փոքրաթիվ զորքերը, ստիպված, ճակատամարտ են տալիս Ճարմանայի դաշտում: Ճակատամարտը
ավարտվում է հայ-վրացական բանակի պարտությամբ, զոհվում են հայկական զորքի հրամանատարներ Սահակ Բագրատունին և Վասակ Մամիկոնյանը,
գերի է ընկնում Հրահատ Կամսարականը: Այս պայմաններում, երբ ապստամբական ուժերի ղեկավարներից շատերը զոհվել էին կամ հայտնվել գերության մեջ, Վահան Մամիկոնյանը կրկին անցնում է մանր
մարտերի մարտավարությանը և հմտորեն խուսափում է մեծ ճակատամարտից: Հանկարծակի հարձակումները պարսից զորքի վրա և փոքր կռիվները ժամանակի ընթացքում ահռելի վնաս են հասցնում պարսկական զորքին:
Վահան Մամիկոնյանը, ինչպես պատմում է Ղազար Փարպեցին, դառնում է առասպելական հերոս. պարսիկները սարսափում էին նրանից, իսկ ժողովուրդը նրա քաջագործությունների մասին էր պատմում:

Հաղթանակների երկար սպասված ամրագրումը
484 թ. Սասանյան Պարսկաստանի թագավոր դարձած Վաղարշը, նկատի ունենալով իր թագավորության ծանր վիճակը, որոշում է զորքերը դուրս բերել Հայաստանից և Վրաստանից: 484 թ. Վաղարշը պատվիրակություն է ուղարկում Հայաստան՝ խաղաղություն կնքելու նպատակով:


Տեքստային աշխատանք

Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։ Մեջբերված տեքստում ներկայացված է հատված
պարսից Վաղարշ արքայի կողմից բանակցություններ վարելու նպատակով Հայաստան ուղարկված Նիխոր անունով դեսպանի և Վահան Մամիկոնյանի հանդիպման մասին։ Հայոց աշխարհը գնալով՝ Նիխորը չհամարձակվեց
խորանալ Հայքի գավառները, այլ մնաց Հեր կոչված
գավառի մի գյուղում, որի անունն է Նվարսակ։ Նա Վահան Մամիկոնյանի մոտ դեսպաններ ուղարկեց, որոնց միջոցով հայտնեց իր Հայք գալը և թե «Հրովարտակ ունեմ Վաղարշ թագավորից՝ ուղղված ձեզ, որպեսզի խաղաղությամբ նվաճեմ ձեզ, և Արյաց բոլոր ավագներից էլ պատգամ ունեմ ձեզ հաղորդելու։ Արդ, եկե՛ք, լսեցե՛ք և, ի՜նչը ձեզ հաճելի ու բարի կհամարեք, այն էլ կընտրեք»։ …Այնուհետև հայոց զորավար Վահան Մամիկոնյանը ճանապարհ ընկավ ուխտապահ բոլոր նախարարների և կազմ ու պատրաստ իր զորքերի հետ։ Եվ Մամիկոնյան Վահանը, գալով Արտազ գավառի Եղինդ կոչված գյուղը, հանգիստ առավ իր հետ գնացած բոլոր զորքերով հանդերձ։ Մարդ
ուղարկեց Նիխորի մոտ ու իր գալուստի մասին տեղեկացրեց։ Եվ Վահան Մամիկոնյանը Նիխորին ասում էր. «Արդ,
եթե կարծում ես, որ ես պիտի գամ ու տեսնեմ քեզ, ապա
ինձ ուղարկիր պարսից ավագներ ականավոր տոհմերից,
որպեսզի գան այստեղ, մնան իմ ազատների մոտ, մինչև
ես գամ, քեզ տեսնեմ, և ես ու դու միմյանց հետ խոսելով
լսենք իրար ու կատարենք ինչ որ արժան կհամարենք»։
Նիխորը, լսելով Վահան Մամիկոնյանի գալու և առաջադրած պահանջի մասին, շտապով Շիրակի տեր Ներսեհ Կամսարականին տվեց տանելու Ատրպատականի շահապ Բազեին, Հայոց հազարապետ Վեհ-Վեհնամին, Միհրանի եղբայր Ներսշապուհին և ուրիշ հինգ պարսիկ ավագների։
Վահան Մամիկոնյանն էլ Նիխորի ուղարկած ավագներին
ընդունեց բարեկամաբար և այն օրը խնդությամբ միասին
անց կացնելով, առավոտյան այն ութին էլ թողնելով իր
հավատարիմ մարդկանց մոտ, որոնց կարգադրեց նրանց
պատվել արժանավորապես և զգուշանալ, իսկ ինքը զորքով, կազմ ու պատրաստ գնաց Նիխորի մոտ։ Մոտենալով այն գյուղին, ուր Նիխորն էր, իր հետ եղած զորքին հրամայեց դասավորվել ըստ պատերազմական կարգի։
Եվ նրանք, Վահան Մամիկոնյանի հրամանը լսելուն պես,
ցույց տվին անձնակազմի լիակատար պատրաստությունը։
Վահան Մամիկոնյանը կարգադրեց հնչեցնել պատերազմական փողերը։ Եվ փողերի ձայների սաստկությունից երկիրը թնդաց, որից զարհուրած՝ Նիխորի մարդիկ կարծեցին, թե Վահան Մամիկոնյանը խաբեությամբ եկել է
իրենց ջախջախելու և ոչ թե սիրով ու խաղաղությամբ
դաշն կնքելու։
…Իսկ Վահան Մամիկոնյանը սկսեց խոսել Նիխորի
հետ և ասաց. «Ես և ինձ հետ եղած ուխտապահ նախարարները, ինչ որ քեզանից խնդրեցինք պատգամավորների միջոցով և գրելով, որ և երեկ ու այսօր խոսեցի դեմ հանդիման, և դու, Արյաց տիրոջ հրամանով և ամբողջ
արքունիքի ավագանու հրամանով, գրով ու կնիքով
խոստացար տալ մեզ՝ քրիստոնեական հավատի հաստատություն, Հայոց աշխարհից մոգերի ու ատրուշանների վերացում, մեր եկեղեցու պայծառացումն ու պաշտամունքը՝ ինչպես մենք կկամենանք։ Առանց սրանց
անհնար կլինի, որ մենք ապրենք և ձեզ ծառայենք։
Սրանք, որ կարևոր են մեզ համար և անհրաժեշտաբար պետքական, թագավորի կնիքով հաստատիր մեզ համար, նաև՝ մնացածները, որ գրված են նամակի մեջ,
դու բոլորը գիտես, և պետք չէ, որ քո առաջ շատախոսենք։ Իսկ գահը, պատիվն ու շքեղությունն էլ, նայելով յուրաքանչյուրի վաստակին, տվեք առանց կասկածելու և մի՛ զրկեցեք»։ Վահան Մամիկոնյանն ասաց այս բոլորը, և Նիխորն էլ ամեն ինչ սիրով ունկնդրեց ու հաճույքով հանձն առավ։
Ղազար Փարպեցի, Հայոց պատմություն
1. Ուշագրավ է այն հանգամանքը, որ երբ դեռ չէին
հանդիպել Վահան Մամիկոնյանը և Նիխորը, նրանց
միջև փոխադարձ անվստահություն կար։ Պատճառը, բնականաբար, երկու ժողովուրդների միջև
առկա պատերազմական վիճակն էր։ Փորձեք տեքստում գտնել այն հատվածները, որոնք վկայում են
մինչ հանդիպումը եղած այդ փոխադարձ անվստահության մասին։
2. Բանակցությունների ժամանակ Վահան Մամիկոնյանի այս խոսքերը՝ «Իսկ գահը, պատիվն ու շքեղությունն էլ, նայելով յուրաքանչյուրի վաստակին,
տվեք առանց կասկածելու և մի՛ զրկեցեք», վերաբերում են հետևյալ խնդրին. Պարսից արքունիքը հարստություն, պատիվ և պաշտոններ տալիս էր
քրիստոնեությունն ուրացող հայ նախարարներին, իսկ Վահան Մամիկոնյանը պահանջում է, որ պաշտոնների և պատվի արժանանան ոչ թե ուրացողները, այլ նրանք, ովքեր արժանի են։


Այսպիսով, Վահան Մամիկոնյանն ընդունում է հաշտության առաջարկը և պատվիրակներին հայտնում է իր երեք պայմանները, որոնց հիման վրա պետք է
կնքվեր հաշտությունը: Նախ պահպանվելու էր հայերի
քրիստոնեական հավատը, պարսից արքունիքը հրաժարվելու էր հավատուրացության դիմաց պաշտոններ տալու քաղաքականությունից, վերացվելու էին զրադաշտականության կենտրոնները, դադարեցվելու էին
հայ եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները: Ըստ երկրորդ պայմանի՝ վերականգնվելու էին հայ նախարարների ժառանգական իրավունքները: Համաձայն երրորդ պայմանի՝ պարսից արքան առանց միջնորդների պետք է հարաբերություն հաստատեր հայ նախարարների հետ, որպեսզի բացառվեին զրպարտությունն ու խառնակչությունը: Այս պայմանները ընդունվում են
պարսից պատվիրակության կողմից 484 թ. Նվարսակ գյուղում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։ Նվարսակի պայմանագիրը հայոց պատմության ընթացքում կնքված ամենանշանավոր պայմանագրերից
է։ Դրանով ամփոփվեցին 450-451 թթ. և 481-484 թթ. ապստամբությունների շնորհիվ ձեռք բերված արդյունքները՝ Հայաստանում քրիստոնեության և ներքին
ինքնավարության պահպանումը։


Հարցեր և առաջադրանքներ


1․ Ի՞նչ փաստեր են խոսում այն մասին, որ Ավարայրի
ճակատամարտից հետո Պարսկաստանը հրաժարվեց
հայերի բռնի կրոնափոխության մտադրությունից,
սակայն շարունակեց այլ միջոցներով (ոչ բռնի) կրոնափոխության քաղաքականությունը։

Պարսից արքան որոշել էր կրոնափոխությունը այլ կերպ շարունակել։ Պաշտոնների էր նշանակում կրոնափոխ հայ նախարարներին։


2. Ի՞նչ փաստերի հիման վրա կարելի է պնդել որ Պարսկաստանը մեծ կարևորություն էր տալիս հայ և վրաց
ժողովուրդների կրոնափոխությանը։


3. Ի՞նչ տարբերություններ կարելի է գտնել Ակոռիի, Ներսեհապատի և Ճարմանայի ճակատամարտերի միջև։

Մինչև Ակոռիի ճակատամարտի ժամանկ փոքրաթիվ զորք ունենալու պատճառով անցնում է լեռնային պաշտպանության։ <Հայ զորքերը հաղթանակ են տանում>

Ներսեհապատի ճակատամարտի ժամանակ հայկական զորքը բաժանվում է 3 թևի։ <Հայ զորքերը հաղթանակ են տանում>

Հայ և Վրաց զորքերը պարտություն են կրում։


4. Նշի՛ր անձնային հատկանիշներ, որոնք բնութագրում
են հանուն հավատի նահատակված Վարդենի-Շուշանիկին։ Կամ փորձի՛ր նկարել Վարդենի-Շուշանիկի
դիմանկարը՝ բացատրելով, թե ինչու ես հենց այդպիսի դիմագծերով պատկերել նրան։


5. Ի՞նչ տպավորություններ ունես Նիխորի գործունեության և անձի վերաբերյալ: Կարո՞ղ ես պնդել, որ
թեմայի տեքստը բավական է նրա անձի և գործունեության մասին տպավորություններդ ճշմարիտ համարելու համար։
Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկը նահատակվում է չուրանալով իր կրոնը։

6. Ի՞նչ նշանակություն ունեցավ Վարդանանց և Վահանանց պայքարը հայ ժողովրդի համար և ի՞նչ ազատություններ ապահովեց հասարակական կյանքի
տարբեր ոլորտների համար։

Հայաստան ուղարկված Նիխորի միջոցով Վահան մամիկոնյանը պահանջում էր իսկ գահը, պատիվն ու շքեղությունն էլ, նայելով յուրաքանչյուրի վաստակին, տվեք առանց կասկածելու և մի՛ զրկեցեք»։

Рубрика: Հանրհաշիվ

Պարապմունք 34.

Նախագիծ․ Գծային հավասարումներ

Տեսական մաս։

Գրենք որևէ  տառային արտահայտություն, օրինակ՝ x+5 այստեղ հայտնի թիվը  հինգն է, իսկ անհայտ թիվը՝  x-ը, տառային արտահայտության արժեքը կախված է x-ից։
Օրինակ, եթե x=1 մեր տառային արտահայտության արժեքը կլինի՝ x+5=1+5=6 եթե x=4, կլինի՝ 4+5=9:

Այժմ գրենք, որևէ հավասարություն

2+3=5

Որևէ թիվ թաքցնենք տառով, օրինակ x-ով, x+3=5, այստեղ մենք 2-ը թաքցրել ենք x տառով, այդ ժամանակ ասում ենք, որ  ունենք մեկ փոփոխականով / մեկ անհայտով/ հավասարում:

Այսինքն՝ եթե հավասարության մեջ կա մեկ փոփոխական /անհայտ/, ապա այդ հավասարությունը անվանում են մեկ փոփոխականով հավասարում:

Օրինակ՝ 2+x=5

Ընդունված է հավասարման մեջ մասնակցող տառը  (տվյալ դեպքում x-ը) անվանել անհայտ կամ փոփոխական։

Հավասարման ձախ մասում գրված արտահայտությունը կոչվում է հավասարման ձախ մաս, իսկ աջ մասում գրված արտահայտությունը՝  հավասարման աջ մաս։

Մեկ անհայտով առաջին աստիճանի հավասարում անվանում են այն հավասարումը, որի ձախ մասը առաջին աստիճանի բազմանդամ է, իսկ աջ մասում գրված է զրո թիվը:

Օրինակ՝

2x+4=0,

Այստեղ x-ի գործակիցը  2-ն է, իսկ ազատ անդամը՝ 4:

Բերենք առաջին աստիճանի հավասարման ուրիշ օրինակներ՝

x+5=0

7x-2=0

-9-15x=0

Ընդհանրացնելով օրինակները,կարող ենք գրել առաջին աստիճանի մեկ x անհայտով հավասարման ընդհանուր տեսքը՝

kx + b = 0 (k ≠ 0),

որտեղ k-ն և b-ն տրված թվեր են։ Այդ հավասարման մեջ k թիվն անվանում են

անհայտի գործակից, իսկ b-ն՝ ազատ անդամ։

Մեկ x անհայտ պարունակող հավասարման արմատ (կամ լուծում) անվանում են այն թիվը, որը հավասարման մեջ x-ի փոխարեն տեղադրելիս ստացվում է ճիշտ թվային հավասարություն:

Օրինակ՝

x+5=0

Հետևում է, որ x=-5 լուծում է, քանի որ տեղադրելիս ստացվում է ճիշտ թվային հավասարություն:

Ստուգում:

-5+5=0

0=0


Առաջադրանքներ։

1.Գրիր առաջին աստիճանի մեկ անհայտով հավասարման օրինակներ /հինգ հատ/:

2x+4=0

5x+5=0

4x-2=0

14x+6=0

8x-4=0

2. Վերը նշված քո  հորինած օրինակներում ցույց տուր անհայտ փոփոխականի գործակիցը, ազատ անդամը:

2x+4=0(x=-8)

5x+5=0(x=-10)

4x-2=0(x=-2)

14x+6=0(x=-20)

8x-4=0(x=-12)

3. 1, 2, 3, 4, 5 թվերից ո՞րն է ստորև հավասարման արմատը, ինչու՞:

15x-45=0

x=3

4.Գտիր հավասարման արմատը՝

x+5=0

x=-5

x-4=0

x=4

2x-8=0

x=4

3y-3=0

y=1

15x+15=0

x=-1

x-2=0

x=1

14x+1=15

x=14

-12x=0

x=0

-13x+169=0

x=13

 5. Կրկնողություն։
Կիրառիր կրճատ բազմապատկման բանաձևը․
(а-b)^2
=a2-2ab-b2
(x-4)^2=x2-8x+16
(a+b)^2=a2+2ab+b2
(x+5)^2=x2+10x+25
(a-b)^3=a3-3a2b+3ab2-b3
(x-1)^3=x3-3x2+3x-1
(a+b)^3=a3+3a2b+3ab2+b3
(x+1)^3
=x3+3x2+3x+1

Լրացուցիչ։ Օրվա խնդիրը։
Շարժասանդուղքը իր վրայով իջնող մարդուն ներքև է հասցնում 1 րոպեում: Եթե մարդը սկսի իջնել երկու անգամ ավելի արագ, ապա նա կհասնի ներքև 45 վայրկյանում: Որքա՞ն ժամանակում կհասնի ներքև շարժասանդուղքի վրա անշարժ կանգնած մարդը:

Рубрика: Աշխարագրոթյուն

Վառելիքաէներգետիկ արդյունբերություն

Image result for Վառելիքաէներգետիկ արդյունբերություն

Դասի հղում։

Պրեզենտացիա

1․ Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները: 

2․ Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:

Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը յուրաքանչյուր երկրի տնտեսության եւ
ընդհանրապես համաշխարհային տնտեսության զարգացման կարեւորագույն նախադրյալն ու
բազային ճյուղն է: Մարդկային քաղաքակրթության զարգացման ողջ ընթացքը կապված է
էներգիայի տարբեր աղբյուրների եւ տեսակների յուրացման ու օգտագործման հետ։

3․ Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Նախադրյալներն են վառելիքի մեծ պաշարները և ՋԷԿ, ՋրԷԿ, ԱԷԿ-ի կառուցումները։

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշե՜լ էլեկտրաէներգիայի արտադրությամբ հարուստ երկրները։

d6e84-world_map_blank4
Рубрика: Ռուսերեն

,,Конкурс скрипачей,,

Рассказ ученика Ашота Паносяна 7-7 класс

Координатор — Ани Аветисян

В нашем городе проводился конкурс скрипачей. Приехало очень много музыкантов из разных стран. Среди них были и знаменитости с мировым именем. В Ереване есть Северный проспект, где собираются творческие люди и развлекают прохожих. Кто-то жонглирует или показывает фокусы, кто-то поет или танцует, кто-то играет на всевозможных музыкальных инструментах. Там по будням играет слепой скрипач.

Он знал о конкурсе и мечтал попасть туда, но кто пригласит слепого бедного скрипача. Рядом с ним всегда находились добрые люди, которые собирали деньги с прохожих и отдавали ему. Ближе к вечеру по Северному проспекту гулял знаменитый скрипач․ Он услышал как играет слепой музыкант и подошел к нему. Представился и начал хвалить его игру. Услышав имя знаменитости, слепой скрипач обрадовался , а еще и услышать похвалу от маэстро, ну … это было просто счастье. Известный музыкант попросил у него скрипку и начал играть на ней одно произведение за другим. Скрипка в его руках то жалобно плакала, то весело и игриво смеялась. Виртуозная игра мастера привлекла огромное количество прохожих, люди были в восторге , аплодировали и платили деньги. Как же, ведь для них играл сам маэстро – виртуоз, попасть на концерт которого не каждому повезет. Все деньги, конечно же, музыкант отдал уличному скрипачу. Счастливый скрипач поблагодарил мастера и сказал что давно мечтал попасть на концерт виртуоза, но это были только мечты, а сегодня она сбылась и радости его нет предела. На следующий день виртуоз снова приехал к слепому скрипачу и подарил ему собаку-поводыря. Теперь у него есть верный друг и защитник.

Вопросы для обсуждения։

  • Каково сегодняшнее относшение людей к тем, у кого есть физические недостатки? Есть ли дискриминация прав по отношению к данным людям?
  • Как в нашей стране после военных действий в Арцахе начали относиться к людям с ограниченными способностями?
  • Как один добрый поступок может поменять жизнь человека?
  • Дано ли нашим мечатам сбыться? Нужно ли что-то для этого делать, ведь далеко не всегда путь к мечте — это чёткая постановка и достижение цели?!
  • Согласны ли вы с выражением ,,Мечтать не вредно — вредно не мечтать!,,
  • Если мечты оторваны от действий, это может привести к краху?
  • Когда одна мечта сбылась, мчитесь ли вы за новой?
  • Что дают мечты человеку? Какой он человек без мечты?

Выполните задания։

1 По возможности поставить данные слова во мн․ ч․ — мечта, скрипач, проспект, виртуоз, маэстро, собака-поводырь, концерт, защитник․

Мечта-мечты

Скрипач-скрипачи

Проспект-проспекты

Виртуоз-виртуозы

собака-поводырь-собаки-поводыри

Концерт-концерты

Защитник-защитники

2 Образуйте от вышеперечисленных существительных прилагательные (по возможности).

мечтательный, виртуозный, концертный, защитный,

3 Составьте с вышеперечисленными прилагательными предложения.

Я снял зашитый чехол от телефона.

Я сегодня играл в виртуозные игры.

Природа делает меня мечтательным.

Войдя в ворота, мы увидели большой концертный зал.

4 Найдите в интернете две-три пословицы и поговорки о мечте, прокомментируйте их.

Без мечты не проживёшь.

Когда у человека нету цель, то и смысла нету жить.

Без цели ничего не делают.

Если у человека нет цели то он нечего не делает.

Без жвачки корова хворает, без цели человек погибает.

Человек должен иметь хоть одну цель.

5 Напишите сочинение на тему։ ,,Что отдал — то твое,,